Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանն ամրապնդում է իր ուժային հենարանը. Մշտական կոնսոլիդացում ինչ-որ բանի դեմ կամ շուրջ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ուժային կառույցների մի շարք ղեկավար պաշտոնյաների նոր կոչումներ շնորհելու որոշման մասին: Մասնավորապես, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ու ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կստանան գեներալական կոչում՝ գեներալ-մայորի կոչում: Գեներալ-մայորի կոչում է ստանում նաև Պետական պահպանության ծառայության ղեկավար Գրիգորի Հայրապետովը: Հայաստանի ԶՈՒ կապի զորքի պետը կստանա գեներալ-մայորի կոչում, իսկ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Կարապետյանը՝ գեներալ-լեյտենանտի:

Փաշինյանի նախաձեռնությունը վերաբերում է գրեթե բոլոր ուժային կառույցներին, սակայն ակնհայտ է, որ հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել է հիմնականում Արթուր Վանեցյանին ու Վալերի Օսիպյանին խրախուսելու հարցը, և հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ուժային կառույցների մի շարք ներկայացուցիչների պետական կոչումներ կարող էր տալ և նախագահ Արմեն Սարգսյանը, մինչդեռ Փաշինյանը որոշեց անձամբ դա անել։ Ի՞նչ թաքնված ուղերձ կա կոչումներ տալու այս նախաձեռնության մեջ։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը առաջ է քաշում մի քանի վարկած: «Առաջինը՝ գնահատվում է անցած մեկ տարին, ու ստացվում է, որ վարչապետն, ընդհանուր առմամբ, գոհ է նրանց կատարած աշխատանքից։ Երկրորդ՝ վարչապետը հասկանում է, որ իր ամենահուսալի հենարանն այս փուլում այնուամենայնիվ մնում են ուժայինները, ու կոչումներ շնորհելով, առաջխաղացման հնարավորություններ տալով և իշխանական հիերարխիայում տվյալ անձերի դերը բարձրացնելով՝ նա ըստ էության փորձում է իր ուժային հենարանն ամրապնդել։ Եվ երրորդը՝ սա մեսիջ է քաղաքական դաշտին, որ առաջիկայում ուժային կառույցները շատ ավելի մեծ դերակատարություն կարող են ունենալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր այն դիտարկմանը, թե նրանց անհրաժեշտությունը կզգացվի ֆորս-մաժորային իրավիճակներում, քաղտեխնոլոգն արձագանքեց. «Չեմ կարծում, թե դա պետք է անվանել ֆորս-մաժորային իրավիճակ, պարզապես ներիշխանական վերադասավորումների մասին է խոսքը։ Տարբեր կառույցներ կարող են իրենց դերակատարումն իշխանական բուրգում ավելացնել կամ պակասեցնել։ Տվյալ դեպքում այսպիսի մի գործընթաց է։ Հիմա շատ են խոսում հակահեղափոխության մասին, բայց չեմ կարծում, թե այդպիսի սցենարներ կան իրականում։ Մանավանդ ընտրություններից հետո ֆիքսվել է՝ իշխանություն, ընդդիմություն։ Այդ ընդդիմության մեջ կան նաև նախկին իշխանության ներկայացուցիչներ կամ նրանց հարող ուժեր, որոնք փորձում են ուշքի գալ։ Բնական է, որ նրանք կփորձեն հնարավորության դեպքում այս կամ այն ճանապարհով՝ ընտրությունների մեխանիզմով կամ արտաընտրական պրոցեսների արդյունքում, իշխանությունը վերադարձնել։ Բայց ասել, որ հենց հիմա կան ուժեր, որոնք օր առաջ նման բան են պլանավորում, իրականության հետ աղերս չունի, նման հենարաններ դեռ չեն ձևավորվել։ Եվ կա ընդդիմության մի ուրիշ հատված՝ նորաստեղծ քաղաքական ուժերը, որոնք իրենց հռչակում են ընդդիմություն՝ աջեր, ձախեր, կենտրոնամետներ: Նրանք փորձում են դիրքավորվել դասական ընդդիմադիր քաղաքական դաշտում։ Ըստ իս՝ մոտ ապագայում կսկսեն դիրքավորվել այն քաղաքական ուժերը, որոնք նախկին իշխանությունների ժամանակ եղել են ընդդիմություն, բայց այսօր ոչ իշխանություն են, ոչ էլ իրենց ընդդիմություն են հռչակում»։

Վիգեն Հակոբյանը հիշեցնում է ՔՊ վերջին համագումարի ընթացքում վարչապետ Փաշինյանի խոսքերն առ այն, որ պետք է կողմնորոշվել, թե ինչ փոխհարաբերություններ են լինելու նախկին կոլեգաների հետ, որոնք հիմա ոչ իշխանություն են, ոչ էլ ընդդիմություն են հռչակվել. «Կլինեն հստակեցումներ ՀԱԿ-ի, «Հանրապետություն» կուսակցության, Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ի հետ։ Երբ ասում են հակահեղափոխության վտանգ, ռևանշիստներ՝ ես դա համարում եմ քաղաքական հնարք, որով օրվա իշխանությունը փորձում է կոնսոլիդացնել իր կողմնակիցներին։ Լինում են արտաքին և ներքին վտանգներ, տվյալ դեպքում վտանգը ներքին է։ Ռուսների համար կոնսոլիդացնող գործոն է Արևմուտքը՝ իր սանկցիաներով, Ուկրաինայի, Վրաստանի համար՝ Ռուսաստանը… 90-ականներին Տեր-Պետրոսյանի ժամանակ ամենագլխավոր խոչընդոտը Ղարաբաղն էր համարվում, ասում էին՝ վատ ես ապրելու, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել։ Այսինքն՝ դա ակամայից դառնում էր բեռ։ Այսինքն՝ մշտապես կոնսոլիդացնում են ինչ-որ բանի դեմ պայքարի շուրջ։ Եթե չկա այդ պայքարը, ներքին, արտաքին թշնամին, քո ընտրազանգվածը իրեն «արխային» է զգում, մոբիլիզացված չի լինում, իսկ այսպես անընդհատ ինչ-որ բանի դեմ պայքարում ենք»։

Կա՞ Հայաստանում այնպիսի մտահոգություն, որ ինչ-որ փուլում ուժայինները կարող են լոյալ չլինել նոր իշխանություններին, լինեն սաբոտաժներ՝ հարցին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Ես կարծում եմ՝ համենայնդեպս այս մեկ տարվա ընթացքում մենք այդպիսի ակնհայտ դրսևորումների ականատես չենք եղել։ Չեմ բացառում, որ եղել են որոշակի դժգոհություններ, որոշակի դիսկոմֆորտի արտահայտություններ, որովհետև ամեն դեպքում իշխանություն է փոխվել ոչ սովորական ճանապարհով։ Փոխվում են խաղի կանոններ, բայց ասել, որ կա ուժայինների հեղաշրջման կամ այլ դրսևորումների վտանգ այս պահի դրությամբ, մենք առայժմ նման «զանգ» չենք տեսել։ Այս տեսակետից իրավիճակը հնարավորինս վերահսկելի է։ Վարչապետը պարզապես փորձում է իր դիրքերն ամրապնդել»։

Ուժային կառույցներում այս տեսակետից պատահական չեն կադրային փոփոխությունները՝ նկատեց Վիգեն Հակոբյանը. «Ես կարծում եմ՝ դա ընդհանուր առմամբ բնականոն պրոցես է, ուժայիններում կարևորագույն պաշտոններում պետք է լինեն մարդիկ, որոնք վստահելի են, բայց ամենակարևոր կոմպոնենտներից մեկն այն է, որ լինեն պրոֆեսիոնալ։ Ոչ թե զուտ քաղաքական նշանակումներ լինեն՝ ինձ հետ քայլել է, փողոց փակել, դրա համար, ինչպես սովետական բանակում, կոմիսար ուղարկել… այլ պարզապես պրոֆեսիոնալ է։ Կան մարդիկ, որոնց անցյալը թույլ չի տալիս աշխատել այդ կարևոր պաշտոններում, ամեն ինչ էլ տեսել ենք, ամեն ինչ էլ գիտենք։ Ես տեղափոխություններն ու հրաժարականները նորմալ եմ համարում, բայց նորից ասեմ՝ օբյեկտիվորեն մենք չենք կարող արձանագրել, որ կան ուժայինների կողմից ընդվզումների նախադրյալներ։ Բնականոն պրոցես է, որի մեջ մտնում են խրախուսման մեխանիզմները՝ կոչումներ տալը։ Եվ սա բնավ չի նշանակում, որ բոլորի հետ ես համաձայն եմ, պարզապես իրենց գործողությունների տեսակետից սա տրամաբանական է»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում