Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մունդիալ-2018. Խորվաթիան 11մ հարվածներով հաղթեց Ռուսաստանին

Սպորտ
a1croatia-8.07.

Ֆուտբոլի 2018թ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլի վերջին խաղում Խորվաթիայի հավաքականը 11մ հարվածաշարում հաղթեց դաշտի տերերի՝ Ռուսաստանի ազգային թիմին:   Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց ռուսաստանցի ֆուտբոլիստ Դենիս Չերիշեւը, սակայն ութ րոպե անց Անդրեյ Կրամարիչը վերականգնեց հավասարակշռությունը՝ 1:1: Երկրորդ խաղակեսում գոլ չգրանցվեց եւ հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:   Այդտեղ առաջինն աչքի ընկավ խորվաթ պաշտպան Դոմագոյ Վիդան, 101-րդ րոպեին: Ռուսաստանին պարտությունից փրկեց ազգությամբ բրազիլացի պաշտպան Մարիո Ֆերնանդեսը, որը 115-րդ րոպեին կրկին հավասարեցրեց հաշիվը՝ 2:2:   Հաղթողին որոշելու համար նշանակվեցին 11մ հարվածներ, որոնք ավելի դիպուկ իրացրին խորվաթ ֆուտբոլիստները՝ 4:3: Այդպիսով, Խորվաթիայի հավաքականը վերջինը մտավ կիսաեզրափակիչ փուլ, որտեղ ուժերը կչափի Անգլիայի ազգային թիմի հետ: