Tuesday, 16 04 2024
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ
Դիմանալու բան չի, պարո՛ն Քոչարյան, ցավակցում եմ
21:30
Նյու Յորքում սկսվել է Դոնալդ Թրամփի քրեական գործով դատավարությունը
Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Գուրգեն Ներսիսյան

Հակահեղափոխության հակագրոհը. Նիկոլ Փաշինյանի ընտրությունը տապալվեց

Հայաստանի խորհրդարանը քիչ առաջ` 45 կողմ, 55 դեմ ձայներով, մերժեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:

Հայաստանի համակարգին քաջածանոթ մարդիկ նույնիսկ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո վստահ պնդում էին, որ իշխանությունը չի նահանջելու: Երեկ կեսգիշերից հետո այդ ճշմարտությունն ակնհայտ դարձավ գրեթե բոլորի համար, երբ գիշերը լրատվություն տարածվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի մասին: Ավանդույթի ուժով իշխանություններն իրենց սկզբունքային որոշումները կայացնում են խորհրդավոր գիշերներին` խորհրդանշելով դրանցում հասարակության կամքի, ցանկության բացակայությունը:

Այսօր ամբողջ օրը խորհրդարանի պատերի ներսում լարված դիմակայություն էր ընթանում հեղափոխության և հակահեղափոխության կողմնակիցների, նրանց փաստարկների,  թեզերի միջև: Բոլորը խոսում էին երկխոսության և կոմպրոմիսի անհրաժեշտության մասին` թեև դասական քաղաքականությունը հնարավոր չի համարում նման կոմպրոմիսը:

Հայաստանում իրավիճակը պատային է ու ոչ այնքան այն պատճառով, որ մեր, այսպես կոչված, էլիտան բացարձակապես զուրկ է որակներից:

Հեղափոխության էներգիան թույլ է տվել կաթվածահար անել Երևանը, երկիրը, պետական իշխանությունը, սակայն գոնե առայժմ չի կարողանում կազմաքանդել քրեաօլիգարխիկ համակարգը: Վերջինս տիրապետում է ահռելի ֆինանսական, վարչական ռեսուրսների, սակայն չի կարողանում վերահսկել հասարակությանը, նրա տրամադրություններին: Մի կողմից` «տաս հազար դրամ»-ներն այլևս չեն աշխատում, մյուս կողմից` իշխանությունը զուրկ է հասարակությանը պրոդուկտիվ, ռացիոնալ գաղափար առաջարկելու հնարավորությունից:

Հեղափոխությունը կարող է հաղթել, եթե իշխանության ամրոցի դուռը ներսից բացող կա: Հայաստանում ծավալվող համաժողովրդական շարժումն աննախադեպ է, բայց անցած մեկ ամսվա ընթացքում այդ խնդիրը լուծել չի կարողացել(պատճառների մասին կխոսենք այլ առիթով):

Ինչո՞ւ հակահեղափոխությունը հակահարձակման անցավ հենց այսօր: Արդյո՞ք խնդիրը վարչապետի թեկնածուի անձն է: Սուբյեկտիվ ընկալման հարց է. նման ակնարկ կար անգամ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ելույթում: Սակայն անձնավորված վարկածը  չափազանց թույլ և պարզունակ է, որովհետև հեղափոխությունները հաղթում են միայն իրենց առաջնորդներով: Համաշխարհային պատմությունն այլ նախադեպեր չունի:

Թե՞ համակարգը ռեաբիլիտիացիայի շանս է տեսնում: Ակնհայտ է, որ այսօր Նիկոլ Փաշինյանի ընտրության տապալումից հետո գնդակը գտնվում է իշխանության դաշտում: Տրամաբանությունը հուշում է` եթե այսօր ՀՀԿ խմբակցությունը մերժել է մյուս երեք խմբակցությունների, ըստ էության, միասնական թեկնածուին, ապա յոթ օր հետո պարտավոր է թեկնածու առաջադրել հենց ինքը:

ՀՀԿ-ն, իհարկե, խորհրդարանական թվաբանության խնդիր չունի, սակայն նման փորձ ապրիլի 17-ին արդեն արել է, բայց նույնիսկ Սերժ Սարգսյանը չկարողացավ դիմանալ համաժողովրդական շարժման ճնշմանը: Ի՞նչ է փոխվել այս օրերին, ինչպե՞ս է իշխանությունը լուծելու փողոցի հարցը: Արդյո՞ք իշխանություններն իրենք են նախաձեռնում արտահերթ ընտրություններ, քանի դեռ կոնսոլիդացված է համակարգն` իր ֆինանսական, վարչական ռեսուրսներով: Գուցե գործ ունենք այս վարկածի հետ, մանավանդ` հեղափոխությունը դեռ չի հասցրել ինստիտուցիոնալացվել (այնուամենայնիվ` տարբեր են զանգվածային միջոցառումներն ու ընտրական գործընթացը):

Սակայն հակահեղափոխության հակագրոհի համար խիստ էական կարող է լինել Ռուսաստանի դիրքորոշումը: Մոսկվան, մեծ հաշվով, անտարբեր արձագանքեց Սերժ Սարգսյանի հրաժարականին, սակայն չի կարող հանդուրժել քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդումը, որովհետև հասարակության սուբյեկտության վերականգնումը և կոռումպացված իշխանության հեռացումը Հայաստանում օբյեկտիվորեն կասկածի տակ է դնելու Պուտինի մոդելի կենսունակությունը և Ռուսաստանի տոտալ ազդեցությունը:

Խորհրդարանի այսօրվա քվեարկությունը ավելի խորացրեց ճգնաժամը` քաղաքականությունը լեգալ հարթակներից դարձյալ դուրս մղելով փողոց: Եթե անհապաղ չստեղծվեն քաղաքական երկխոսության նոր հարթակներ, ապա իրավիճակն առաջիկա ժամերին ու օրերին կարող է դուրս գալ վերահսկողությունից` ունենալով նույնիսկ արյունոտ հետևանքներ:

Նույնիսկ հակահեղափոխությունը պետք է ունենա ինչ-որ ռացիոնալ մոտիվներ, այլապես` գործ ունենք քինախնդիր ռևանշի հետ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում