Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ի դեմս Էրդողանի՝ գործ ունենք անկանխատեսելի Թուրքիայի հետ. նա քաղաքական ինքնասպանության չի գնա

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ին ռազմական նոր արշավ են սկսել քրդերի դեմ Սիրիայի հյուսիսում՝ «հակաահաբեկչական» գործողություններ իրականացնելու նպատակով: «Ձիթենու ճյուղ» անվանումը ստացած ռազմական գործողություններն իրականացվում են Սիրիայի հյուսիս-արևելյան Աֆրին շրջանում:

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանի կարծիքով՝ Թուրքիան երկակի ստանդարտներ է կիրառում։ «Ասում է՝ մտել է Աֆրին, որ պայքարի ԻՊ-ի և քուրդ ահաբեկիչների դեմ, բայց ԻՊ-ն Աֆրինում չի գործում։ Աֆրին ներխուժելն ակնհայտորեն պայմանավորված է Ռուսաստանի թույլտվությամբ, առանց դրա Թուրքիան չէր համարձակվի։ Ռուսատսանն էլ իր շահերն է հետապնդում՝ փորձելով ահաբեկել ԱՄՆ-ին, մասնավորապես քրդերի շրջանում։ Գիտենք, որ ԱՄՆ-ն աջակցում էր Սիրիայի քրդերին։ Այսպիսով հասկանցում է, որ ԱՄՆ-ի օգնության հետ հույսեր կապել պետք չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գաբրիելյանը։

Թուրքագետը նշում է՝ Հայաստանը պետք է դասեր քաղի՝ թե՛ Ռուսաստանի պահվածքի հետ կապված և թե՛ նաև Թուրքիայի. «Տեսնում ենք, որ առանց հարևան երկրի իշխանությունների թույլտվության ներխուժում է այդ տարածք, իրեն իրավունք է վերապահում ընդամենը իրազեկել, որ ներխուժելու է այդ տարածք։ Թուրքիան մոտ ժամանակաշրջանում մտադիր չէ հեռանալ Սիրիայից, հակառակը՝ ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը։ Մերձավոր արևելքում իրավիճակի հնարավոր հանդարտեցման դեպքում Ռուսաստանի և Թուրքիայի ուշադրությունը կբևեռվի կովկասյան տարածարջանի վրա»։

Այդ կոնտեքստում՝ առանց հայ-թուրքական արձանագրությունների գարունը դիմավորելու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, հարցին ի պատասխան Հայկ Գաբրիելյանը պատասխանեց. «Այժմ հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն։ Իհարկե մեզ համար ձեռնտու է ունենալ կանխատեսելի Թուրքիա, իսկ Էրդողանի դեպքում մենք գործ ունենք անկանխատեսելի Թուրքիայի հետ։ Բազմիցս կրկնել եմ՝ չեմ կարծում՝ Թուրքիան կարգավորման ուղղությամբ որևէ քայլ ձեռնարկի Սերժ Սարգսյանի վերջնագրին ընդառաջ։ Առջևում Թուրքիային ընտրություններ են սպասվում, և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման փորձը կհարուցի ազգայնամոլ ընտրազանգվածի դժգոհությունը, իսկ Էրդողանը քաղաքական ինքնասպանության չի գնա»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում