211652_close_icon
views-count8728 դիտում article-date 21:10 08-11-2018

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

Հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որոշել են Հայաստանից տղա երեխա որդեգրել: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/953867.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին հայտնում է Mirror պարբերականը: «Նրանք կապվել են Հայաստանում գործող մի մանկատան հետ, որն այցելել էին երեք տարի առաջ: Նրանք նախատեսում են առաջիկա շաբաթների ընթացքում կրկին այցելել այնտեղ»,- անանուն աղբյուրն ասել է Heat World ամսագրին: Նա հիշեցրել է, որ Քիմի հոր՝ Ռոբերտի ընտանիքը հայկական էր, ուստի բնական է, որ աստղային զույգը որոշել է երեխա որդեգրել հենց այդ երկրից: «Քիմը շատ է սիրում հորը, և կցանկանա ունենալ փոքր տղա, ով կհիշեցնի նրան հոր մասին»,- ասել է նա: Աղբյուրի համոզմամբ՝ զույգն արդեն որոշել է, թե ինչ անուն է տալու Հայաստանից որդեգրվող երեխային: «Նրանք արդեն որոշել են երեխային անվանել Սեմ՝ Քիմի ապուպապի՝ Սաղաթել Քարդաշովի պատվին, ով հետագայում ԱՄՆ տեղափոխվելուց հետո անունը փոխել էր՝ դարձնելով Սեմ Քարդաշյան: Նշենք, որ զույգն արդեն երեք երեխա ունի՝ Նորթը, Սեյնթը և Չիկագոն: Վերջին երեխային՝ Չիկագոյին, զույգն ունեցել էր սուրոգատ մոր օգնությամբ, քանի որ բժիշկներն այլևս արգելել են Քիմ Քարդաշյանին սեփական ուժերով երեխա ունենալ: Ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքը 2015 թվականի ապրիլին 8-ին ժամանել էր Հայաստան:

Նմանատիպ նյութեր