Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՔԿՀ-ների աշխատակիցները խուզարկությունների արդյունքում հայտնաբերել են արգելված իրեր

ՔԿՀ-ների աշխատակիցները խուզարկությունների արդյունքում հայտնաբերել են 
արգելված իրեր

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկության արդյունքում հիմնարկի 2-րդ մասնաշենքի հետնամասում տեղադրված աղբամանի կողքից հայտնաբերել են 4 լիտր գինեթուրմ, իսկ 1-ին մասնաշենքի հետնամասում՝ հողի մեջ պատրաստված թաքստոցից, հայտնաբերվել են 2 պայուսակ և 1 պոլիէթիլենային տոպրակ, որոնցում առկա են եղել 1 բջջային հեռախոսի մարտկոց, 2 լիցքավորիչ և 207 տարբեր կենցաղային իրեր։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, ապրիլի 29-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, նույն՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն իրականացրել էին չնախատեսված խուզարկություն, որի արդյունքում հիմնարկի 1-ին մասնաշենքի հետնամասում գտնվող ամառային տաղավարին կից թաքստոցից հայտնաբերել և առգրավել են 27 հատ բջջային հեռախոս, 4 wi-fi սարք, բջջային հեռախոսի 14 լիցքավորիչ, 2 ականջակալ, բաժանորդային 5 քարտ և 4 մարտկոց։ Բնակելի տեղամասերի ընդհանուր խուզարկությամբ հայտնաբերվել է նաև 41 միավոր կտրող-ծակող առարկա, ինչպես նաև 250 կենցաղային իր։

Ապրիլի 29-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, իրականացված չնախատեսված խուզարկության արդյունքում ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները բնակելի տեղամասի 5-րդ մասնաշենքում՝ հատակի տակ պատրաստված թաքստոցից, հայտնաբերել և առգրավել են 1 wi-fi սարք՝ առանց բաժանորդային քարտի։

Ապրիլի 26-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, կարճատև տեսակցությունից հետո անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Վ. Մ.-ին։ Վերջինիս գրպանից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով, իսկ ներքնազգեստի միջից՝ թափանցիկ պոլիէթիլենային տոպրակ՝ կանաչավուն զանգվածով՝ ընդհանուր 22,2 գրամ քաշով։

Հայտնաբերվածներն առգրավվել են, իսկ կանաչավուն զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]