Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք, ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր՝ հուլիսի 28–ին հետաձգվեց պաշտպանների՝ նիստին ներկա չգտնվելու պատճառով։
Գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դատական սանկցիա հայտարարեց պաշտպան Նինա Կարապետյանցի նկատմամբ և պաշտպանների ներկա չգտնվելու հիմքով հետաձգեց նիստը մինչև մյուս ուրբաթ օրը։