Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հատուկ սպասելիքներ չունի դատարանից։ Այս մասին Քոչարյանը նշել է «Հինգերորդ ալիքին» տված իր հարցազրույցում։
Ըստ Քոչարյանի սա 10 մարդու սպանության գործ չէր, ու պարզ չէր, թե ինչու էին Մարտի 1-ի սպանվածների հարազատները հրավիրված։
«Հայաստանի պատմության մեջ այդպիսի բան չի եղել։ Իմ փաստաբանական խումբը տարբեր սերունդների փաստաբաններից է բաղկացած։ Եվ ոչ մեկը՝ ոչ միայն ինքը, այլև իր մասնագիտական շփման մակերեսում երբեք չի լսել և չի պատկերացրել, որ նման բան ընդհանրապես հնարավոր է։ Նույնիսկ Կենտրոնական Աֆրիկայի պետություններում, որտեղ դեռ խուլ գյուղերում մարդիկ են ուտում, այդպիսի բաներ չեն անում»,-ասել է նա: