Thursday, 18 04 2024
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ

Գագիկ Ծառուկյանի պատմական հնարավորությունը. հիմնարար խնդիր

Ես կլինեմ այնտեղ, որտեղ կորոշի կուսակցությունը, հայտարարել է ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով մամուլում իր հետագա գործունեության վերաբերյալ հրապարակումների վերաբերյալ հարցին: Իսկ մամուլում գրում են, որ Նաիրա Զոհրաբյանը կարող է նշանակվել դեսպան և չի լինի արտահերթ ընտրության ԲՀԿ ցուցակում: Ըստ տեղեկատվության, ԲՀԿ ցուցակը թարմացվելու է, հնաբնակներ կարող են չլինել, և Գագիկ Ծառուկյանն ընդհանրապես ռեբրենդինգի է ենթարկելու ԲՀԿ-ն: Իհարկե, բարդ է ասել, թե հայկական մամուլի հրապարակումների որ մասն է համապատասխանում իրականությանը, իսկ որն է պարզապես հորինվածք, սակայն այն, որ ԲՀԿ համար ռեբրենդինգը կամ, պարզ ասած՝ կուսակցության արմատական վերափոխումը ուղղակի անխուսափելի անհրաժեշտություն է և պարզապես կյանքի ու մահվան հարց, իհարկե, քաղաքական իմաստով, անհերքելի է:

Խոսքը, անշուշտ, այն մասին չէ, որ ԲՀԿ-ն առանց դրա չի կարող հայտնվել նոր խորհրդարանում, թեև, իհարկե, այս առումով անգամ ԲՀԿ շանսը բավական հարաբերական է, թեև կուսակցությունը դիտարկվում է անցողիկ շեմը հաղթահարելու, կարծես թե, բավական իրատեսական հավակնորդ: Սակայն այստեղ խնդիրը միայն արտահերթ ընտրության անցողիկ շեմը չէ, այլ ընդհանրապես հետագա հնգամյակում կուսակցության տեղն ու դերը, որովհետև դեկտեմբերի 9-ին քաղաքական կյանքը ոչ միայն չի ավարտվում, այլ նոր է միայն սկսելու: Ու այստեղ, անշուշտ, ոչ միայն ԲՀԿ, այլ գործնականում բոլոր ուժերի համար կա խնդիր, սակայն «Բարգավաճ Հայաստան»-ի համար այն առանձնանում է մի շարք պատճառներով: Օրինակ՝ այն, որ կուսակցությունը անցնող տասնամյակում եղել է բավականին թանկ, ծախսատար քաղաքական նախագիծ, անկախ իր, ըստ էության, ապաքաղաքական բնույթից, և հիմա, իհարկե, զուտ այդ տեսանկյունից առաջանում է հարց՝ ափսո՞ս է նախագիծը մատնել ինքնահոսի, թե՞ պետք է անել քայլեր հետագա մրցունակության համար: Իսկ այս դեպքում մրցունակության հարցն առկա է մի շարք խորքային շերտերի առումով:

ԲՀԿ-ն մի նախագիծ էր, որի բուն իմաստը և բնույթը լիովին հարմարեցված էր նախկին իշխանական համակարգի պահպանման և վերարտադրության խնդիրներին: Իհարկե, այդ համակարգի տարբեր բևեռներ և առաջնորդներ տարբեր կերպ էին դիտարկում ԲՀԿ ֆունկցիոնալ նշանակությունը, սակայն, ընդհանուր առմամբ, ԲՀԿ-ն իշխող նախկին համակարգի անվտանգության յուրօրինակ բարձիկ կամ բուֆեր էր: Չկա այդ համակարգը, առաջանում է ԲՀԿ լինելու իմաստ: Միևնույն ժամանակ, իր ներկայիս տեսքով ԲՀԿ-ն չի կարող գտնել լինելու այլ իմաստ, չի կարող ստանձնել քաղաքական այլ առաքելություն, հատկապես այն պարագայում, երբ այդ ամենն այլևս պետք է լինի ոչ թե «ի վերուստ» սահմանված տեղով ու դերով, այլ հանրությանն արվող մրցակցային առաջարկների տեսքով: Ահա այստեղ է, որ Գագիկ Ծառուկյանի առաջ անխուսափելիորեն կանգնում է հարցը՝ կամ փակել կուսակցությունը, կամ արմատապես փոխել այն, նոր իրողություններում մրցունակ դարձնելու և որևէ տեղի հավակնելու համար: Մյուս կողմից, սակայն, այդ պայմաններում հենց Ծառուկյանի առաջ է հարց կանգնում՝ կուսակցությունից հեռանալու հարցը, որովհետև խորքային առումով ռեբրենդինգը չի կարող ամբողջական լինել, եթե Գագիկ Ծառուկյանն է շարունակում մնալ այդ կուսակցության առաջնորդը՝ նախագահը և անդամ:

Ըստ էության, ռեբրենդինգ ասվածը կարող է լինել հենց այն, որ ԲՀԿ-ն կարողանա քաղաքականությամբ զբաղվել առանց Ծառուկյանի: Եթե այդ հարցը չի լուծվում, ապա կնշանակի, որ ռեբրենդինգը մնում է անկատար: Իսկ այն կամ կարող է լինել ամբողջությամբ, կամ չի կարող լինել, եթե չկա առանցքային բաղադրիչը՝ քաղաքական կյանքը առանց Գագիկ Ծառուկյանի: Այլ կերպ ասած՝ ռեբրենդինգը չի կարող լինել կուսակցության անունների և դեմքերի փոփոխությունը: Ռեբրենդինգը կարող է լինել կուսակցության բնույթի փոփոխությունը: Բայց սա, անկասկած, պահանջում է մտածողության խորապես այլ մակարդակ, որովհետև, վերջին հաշվով, սկզբունքային հարցը հետևյալն է՝ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ հարցում կարո՞ղ է դադարել մտածել որպես սեփականատեր, դիտարկել ԲՀԿ-ն որպես իր, այսպես ասած, բիզնես կայսրության մի մաս և գնալ կուսակցության հանրայնացմանը: Ընդ որում՝ նա այդ իմաստով ունի, անշուշտ, Հայաստանում պատմական նշանակության քայլի հնարավորություն: Հակառակ պարագայում ռեբրենդինգը կլինի պարզապես ինքնախաբեություն, և այդ դեպքում կարող է լինել գոնե միջնաժամկետ հաջողության մեկ հույս, որը նոր իրավիճակում դաշտում չի գտնվի ԲՀԿ-ից ավելի մրցունակ ուժ, որը կարող է հինգ տարի անց իրապես հավակնել նոր իշխող ուժի հետ մրցելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում