2886 դիտում
19:56 30-06-2020
Զգոն լինենք. տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմը չի կարողացել ամբողջությամբ և պատշաճ հիմնավորել Հայաստանն Արցախին միացնող 3-րդ ճանապարհի հարցը
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակոնֆերանսը:
Համադրելով միջոցառման առնչությամբ համանախագահների հայտարարությունը և կողմերի տարածած հաղորդագրությունները, կարող ենք հանգել մի շարք կարևոր եզրակացությունների:
1. Համանախագահների կողմից համառորեն խոսվում է բովանդակային բանակցությունների և բնակչություններին խաղաղությանը նախապատրեստելու անհրաժեշտության մասին, սակայն Հայաստանի իշխանություններն այդպես էլ ուղիղ կերպով չեն բացահայտում, թե ինչ է առաջարկվում բովանդակային բանակցությունների ներքո և որոնք են լինելու այդ խաղաղության պայմանները:
2. Համանախագահների հայտարարությունից պարզ է դառնում, որ Փաշինյան-Ալիև ուղիղ հաղորդկացման կանալն աշխատում է և օգտագործվում: Այսնինքն Նիկոլն ու Իլհամը շփվում են: Հիմա հարց. արդյո՞ք սրանով կարող ենք բացատրել, թե ինչու Ալիևն այդքան լկտի էր խոսում Հայաստանի նորագույն պատմության և վերջին 20 տարիների մասին, և ինչու՞ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհակադարձեց նրան, կրկին թեման փորձելով տեղափոխել Սերժ Սարգսյանի դաշտ:
3. Համանախագահների հայտարարություններից նաև տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմը չի կարողացել ամբողջությամբ և պատշաճ հիմնավորել Հայաստանն Արցախին միացնող երրորդ ճանապարհի հարցը:
Տպավորություն ստացա, որ Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների և այդ ճանապարհի կառուցման միջև հավասարության նշան է դրվել, ինչն անթույլատրելի է: ԱԳՆ-ին անպայամն հարցրեք, թող հստակ մեկնաբանի այս հարցը նույնպես;
Զգոն լինենք: Համավարակի ներքո Սահմանադրական դատարանի հարցը սղացնելու ճիգերը խոսում են այն մասին, որ նրանցից ամեն ինչ սպասելի է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1481 դիտում
10:06 11-04-2019
Ապրիլյան պատերազմի ակնհայտ ագրեսիան չեն կարողացել հիմնավորել ՄԻԵԴ-ում. «Ժողովուրդ»
3740 դիտում
14:50 29-12-2018
Պիտի լինենք զգոն և համախմբված. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ամանորյա շնորհավորական ուղերձը
Այս բաժնից
409 դիտում
21:17 17-04-2024
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք