211652_close_icon
views-count37570 դիտում article-date 18:30 22-02-2021

Կասկադյորական ավտովթար Արարատի մարզում. 30–ամյա վարորդը 05-ով տապալել է գազախողովակներն ու կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 22-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 30-ամյա Շավարշ Բարսեղյանը իր վարած  ВАЗ 21054 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի հարևանությամբ գործող գազալցակայանը սնուցող գազախողովակներին, կոտրել դրանք, ապա կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ  նշված գազալցակայանը մի քանի օր չի  սպասարկի վարորդներին, մինչև խնդիրը լուծվի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր