211652_close_icon
views-count5632 դիտում article-date 18:06 07-12-2022

Ցավոք, չեմ կարող ասել, որ կոնկրետ արդյունք ունենք․ Փաշինյանը՝ երկաթուղու վերաբացման աշխատանքների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Oragir.news

Oragir.news-ը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ որոշ մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումից։

«Քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը։ Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի, բայց ուզում եմ վերահաստատել, որ ՀՀ-ն պատրաստ է և շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ, և մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ։ ՀՀ-ն պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը։

Մենք նախկինում բարձրաձայնել ենք մեր պատկերացումները և, այդ պատկերացումների շուրջ ընդհանրության արձանագրման պահից, պատրաստ ենք սկսել երկաթուղու վերականգնման աշխատանքները»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր