«Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստը միացել է իր նախկին թիմին
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտ» է վերադարձել տրինիդադցի հարձակվող Լեստեր Պելտիերը, ով արդեն պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պելտիերը «Ալաշկերտի» կազմը համալրել էր 2017-ի փետրվարին ԱՄՆ-ում կայացած ուսումնամարզական հավաքի ընթացքում` լավ տպավորություն թողնելով ակումբի ղեկավարության և մարզչական շտաբի վրա:
29-ամյա ֆուտբոլիստը ցանկություն հայտնեց վերադառնալ հարազատ թիմ, որի կազմում անցկացրած 20 խաղերում նա դարձել էր 2 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Պելտիերը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրեց «Բանանցում»` 17 խաղերում դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Մինչ այդ փորձառու ֆուտբոլիստը հանդես է եկել Սլովակիայի «Տրենչինում» և «Սլովանում», Չեխիայի «Պրիբրամում», ներկայացրել է Տրինիդադ և Տոբագոյի Մ-17 (22 խաղ), Մ-20 (8 խաղ) հավաքականները, իսկ ազգային ընտրանու կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում