1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անդրե Սփայթ Մկրտչյանը կարող է չմիանալ բասկետբոլի հավաքականին  

Անդրե Սփայթ Մկրտչյանը կարող է չմիանալ բասկետբոլի հավաքականին

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացող Անդրե Սփայթ Մկրտչյանը կարող է չմիանալ ընտրանուն առաջիկա խաղերում:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը: «Եթե Սփայթը եվրոպական որևէ ակումբի հետ պայմանագիր կնքի, ապա կմիանա ազգային թիմին սեպտեմբերին, եթե մնա NBA-ում, ապա` ոչ: Մինչև օգոստոս ամեն ինչ պարզ կլինի»,-ասաց Նազարյանը:

Հայաստանի ընտրանին Եվրոբասկետ-2021-ի նախընտրական 2-րդ փուլի խմբային մրցաշարում պայքարը կսկսի սեպտեմբերի 13-ին՝ արտագնա խաղում մրցելով Ավստրիայի հետ: Այնուհետև` սեպտեմբերի 16-ին, ազգային ընտրանին Երևանում ուժերը կչափի Մեծ Բրիտանիայի թիմի հետ: Որոշ դադարից հետո հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 2-ին՝ Երևանում մրցելով Ավստրիայի ընտրանու հետ, իսկ 2019 թվականի փետրվարի 21-ին թիմը վերջին խաղում կմրցի Մեծ Բրիտանիայի հավաքականի հետ Լոնդոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]