211652_close_icon
views-count2111 դիտում article-date 23:43 08-11-2019

Իրանի Արդեբիլ քաղաքի մոտ նոր երկրաշարժ է գրանցվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 13:51-ին) գրանցել է հյուսիսային լայնության 37.960 և արևելյան երկայնության 48.460 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 36 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Ագարակ և Քաջարան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Իրանի Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ նոյեմբերի լույս 8-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6-ի, 345 մարդ վիրավորվել է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության։ «Նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.820 և արևելյան երկայնության 48.340 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ: Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է: Ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության նոր տվյալների՝ երկրաշարժի հետևանքով կա 6 զոհ և 345 վիրավոր, ինչպես նաև մի շարք բնակավայրերի ավերածություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր