Բաժիններ՝

Մահացել է դերասանուհի Սելեստա Յառնալը

74 տարեկան հասակում ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Ուեսթլեյք Վիլիջ քաղաքում մահացել է դերասանուհի Սելեստա Յառնալը: Այս մասին հայտնել է The Hollywood Reporter հանդեսը՝ վկայակոչելով դերասանուհու ամուսնուն:

1967 թվականին Յառնալն էպիզոդիկ դեր է խաղացել «Աստղային ուղի. Օրիգինալ սերիալ» (Star Trek: The Original Series, 1967) գիտաֆանտաստիկ կինոհերոսապատումի սերիաներից մեկում: 1968 թվականին խաղացել է «Մի փոքր կյանք, մի փոքր սեր» (Live a Little, Love a Little, 1968) ֆիլմում երգիչ Էլվիս Փրեսլիի հետ:

2014 թվականին դերասանուհուն ախտորոշել Էին ձվարանների քաղցկեղ, բուժման համար միջոցները նա հանգանակել էր քրաուդֆանդինգի (ժողովրդական ֆինանսավորման) օգնությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս