435.48
4.36
404.42
+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայազգի դիզայները ստեղծել է հավաքածու` ոգեշնչված Փարաջանովի արվեստից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

14:05
25 Հուլիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի, /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանաբնակ հայազգի դիզայներ Վարդուհի Նազարյանը Երևանի Սերգեյ Փարաւջանովի տուն–թանգարան այցելուցունից տպավորված` ստեղծել է գարուն–ամառ 2018 հավաքածու։

Ինչպես գրում է ռուսական "L'OFFICIEL" ամսագիրը, նոր ծովային հավաքածուի ստեղծման գաղափարը դիզայների մոտ ծագել է 2013 թ–ին, երբ նա Երևանում այցելել է Փարաջանովի տուն–թանգարան, և տեսել 1978 թ–ի «Կրեպ դե ջինի» նմուշները»։

«Իմ կյանքը բաժանվել է մինչև տեսածն ու տեսածից հետոյի։ Սակայն պահանջվեց մոտավորապես 3 տարի, որ ես կարողանամ գիտակցաբար օգտագործել նրա ժառանգությունը` ստեղծելով իմ զգեստները։ Հավաքեմ շիֆոնի և նուրբ մետաքսի բոլոր օրինակները, որ իմ մոտ կուտակվել էր վերջին 10 տարիների ընթացքում»,– պատմել է Նազարյանը։

Вардуи Назаря

Նա խոստովանել է, որ աշխատել է «աղբի» հետ, որոնք մոդելավորողները սովորաբար դեն են նետում։

«Սկզբում զիգզագ մկրատով շիֆոնե թերթիկներ ենք կտրել (որ ծայրերը չքանդվեն), հետո ինձ անհրաժեշտ հաջորդականությամբ դրանք շարում էի սովորական սպիտակ բամբակյա կտորի վրա, ինչից հետո ճիշտ այդ հերթականությամբ դերձակները շիֆոնային թերթիկները կարում էին կտորի վրա», պատմել է դիզայները։

Ինչպես խոստովանել է Նազարյանը, նա երկար ժամանակ երկմտում էր հավաքածուի որոշ դետալների ստեղծման հարցում, այդ պատճառով մտորումները տևեցին 8 ամիս։

Загружается новость ... "Лево"

«Շիֆոնի թերթիկներից այդ արտադրանքը մենք սկսել էինք անել դեռ 2016 թ–ի սեպտեմբերին, ես այդ ժամանակ մի փոքր երկմտության մեջ էի, մի կողմ նետեցի, որ չտեսնեմ, հետո նորից շարունակեցի քորոցնեով ամրացնել թերթիկները, որպեսզի դերձակները կարեն դրանք։ Եվ այդպես 8 ամիս։ Ըստ էության` Փարաջանովն «օգնեց» սովորել աղբից զգեստներ կարել»,–ասել է նա։

Հավաքածուն կատարված է բեժի մարմնագույն երանգներով, վարդագույնով, վառ նարնջագույնի և վարդագույնի դետալներով, որոնք դիզայներն ընտրել է` ոգեշնչվելով գերմանացի գեղանկարիչ Պաուլ Կլեեի աշխատանքներից։

параджанов

Հավաքածուի լուքբուքում Նազարյանը որոշել է լուսանկարել իր ընկերուհուն` ճարտարապետ Յուլիա Արդաբևսկայային։ Դիզայների խոսքով, իրեն ոչ թե մոդելային արտաքին էր պետք է, այն բնավորություն։

Դիզայներ Վարդուհի Նազարյանը դպրոցը Հայաստանում է ավարտել, ինչից հետո ընդունվել է Մոսկվայի մոդելավորման և տեխնոլոգիաների համալսարան։ Իր համանուն բրենդը` Vardoui Nazarian, ստեղծել է 2007 դեկտեմբերին։ Նազարյանն իր տարբերանշանի համար ընտրել է հին հայկական հեքիաթային թռչնին` հազարան բլբուլին։ Դիզայները հաճախ է կիրաում ներշնչման անսովոր աղբյուրներ` Հայաստանի յուրօրինակ ճարտարապետությունը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում
21:56
30 Հունվարի 2024
Հայաստանում ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ կան
Հայաստանում խնդիրներ կան՝ ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված
19:54
30 Հունվարի 2024
«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել
16:03
26 Հունվարի 2024
Ի՞նչ կլինի մարմնի հետ միայն հնդկաձավար ուտելու դեպքում (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք տեսանյութ, որի օգնությամբ կարելի է հասկանալ, թե ինչ կլինի մարմնի հետ հնդկաձավար ուտելու դեպքում․ ՎԻԴԵՈ
21:15
24 Հունվարի 2024
9 ամենաօգտակար մթերքը առողջ մաշկ ունենալու համար
Մեր առողջությունը հիմնականում կախված է նրանից, թե ինչ ենք ուտում, իսկ դիետան ազդում է մեր մաշկի վիճակի վրա