211652_close_icon
views-count13151 դիտում article-date 23:59 15-08-2022

Ավտովթար՝ Երևանում. 52–ամյա վարորդը Mercedes ML-ով բախվել է կայանված Mustang-ին և 1 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը  22:00–ի սահմաններում Երևանի բնակիչ, 52-ամյա Մարիետա Մ.-ն իր վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Երվանդ Քոչար 11 հասցեում  բախվել է կայանված Mustang-ին, առաջ ընթացել և մոտ 1 մետր բարձրությունից ընկել և կողաշրջվել է:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար  Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գևորգ Երիցյանն ու Արկադիյ Գրիգորյանը:

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն  ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

 Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան , սահմանազատել տարածքը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+

Նմանատիպ նյութեր