Փաշինյան․ Համաճարակից հետո կառավարությունն աշխատատեղերի ստեղծումը խթանելու խնդիր ունի

Փաշինյան․ Համաճարակից հետո կառավարությունն աշխատատեղերի ստեղծումը խթանելու խնդիր ունի

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի հետևանքով աշխատաշուկայում լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու և կառավարությաւնը պետք է խթանի աշխատատեղերի ստեղծումը, հենց դա հնարավոր լինի համաճարակային առումով, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ այդ ուղղությամբ գլխավոր գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն ու դրանց հնարավոր ավելացումն է։

Ըստ Փաշինյանի՝ կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում աշխատում է երկու ուղղությամբ՝ պարետատան միջոցով և սոցիալական ու տնտեսական միջոցառումների ընդունմամբ։

Փաշինյանը հիշեցրել է, որ Կառավարությունն ընդունել է կորոնավիրուսի պատճառով առաջացած դժվարությունները մեղմելու 9 ծրագիր։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 4-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 770-ի՝նախորդ օրվա համեմատ ավելանալով 34-ով:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---