211652_close_icon
views-count126658 դիտում article-date 23:20 23-06-2022

Արտակարգ դեպք Երևանում. ուժեղ քամին պոկել ու շպրտել է Արցախյան 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում առաջնագիծը իր զինակից ընկերների հետ անառիկ պահած քաղաքացու տան տանիքը. նա նոր էր վերադարձել «պոստերից».ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Ազատամարտիկների փողոցում՝ թիվ 32 տան տանիքը պոկվել և շպրտվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ներկայացուցիչները:

Փրկարարները, քաղաքացիների օգնությամբ ճանապարհի մեջտեղից և հարևանի տան տարածքում հայտնված  թիթեղե տանիքը հատուկ տեխնիկաների միջոցով հեռացրել են:

Եթե փրկարարները, «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցներն ու էրեբունու վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ծառայողները օպերատիվորեն ժամանել էին, ապա մեկ ժամից ավելի էր, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչներից ոչ ոք չկար:

«Երքաղլույս»-ը հոսանքազրկել էր իր հսկողության տակ գտնվող էլեկտրասյուները, սակայն բարձր լարման վնասված  հոսանքալարերին մարդիկ չէի համարձակվում մոտենալ, քանի որ հոսանքազրկված չէին:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում տան բնակիչ Բագրատ Գրիգորյանի հարևաններն ասում էին. «Տանը, որը պատկանում է Բագրատին, բազմանդամ ընտանիք է բնակվում, ավանդաշպաշտ, հարևանների, ընկերների կողմից սիրված ու հարգված: Նա ապրում է կնոջ, մոր, 3 երեխաների հետ: Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրերից  առաջնագծում է եղել: Հրաշքով է փրկվել, բայց էլի շարունակել է հայրենիքի հանդեպ իր պարտքը տալ: Օրեր առաջ էր վերադարձել է պոստերից ու նորից պատրաստվում էր իր զինակից ընկերների մոտ:

Տանիքը նոր էր վերանորոգել, չհասցրեց ավարտին հասցնել: Եղանակն իր սև գործն արեց: ճիշտ է, մենք՝ ընկերներով, հարևաններով ինչով հնարավոր է՝ կօգնենք, բայց լավ կլինի, որ քաղաքապետարանն ու թաղապետարանը օգնության ձեռք մեկնեն, իսկ մեր խնդրանքը շատ բան չէ,  գումար չենք ուզում, շինմատերիալով օգնեն, մենք ընկերներով  տանիքը կվերանորոգենք»:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր