38-ամյա Քիմ Քարդաշյանը երկրպագուներին ուրախացրել է կրտսեր որդու՝ Փսալմի նոր լուսանկարով: Ռեալթի շոուի աստղի և Քանյե Ուեսթի երեխան ծնվել է մայիսի սկզբին, փոխնակ մոր օգնությամբ:
Սև-սպիտակ լուսանկարում Փսալմը Քիմի գրկում է: Նրա երեքամյա որդին՝ Սեյնթը կանգնել է նրանց կողքին, թեքվել եղբոր վրա և ձեռքերով բռնել նրա դեմքը:
«Իմ տղաները»,- լուսանկարին հուզիչ մեկնաբանություն է թողել Քարդաշյանը: Բաժանորդները մեկնաբանություններում գնահատել են նուրբ կադրը. «Հիանալի է», «Քաղցրիկներ», «Հրեշտակներ», «Ընտանիքն ամեն ինչ է»: