Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ինչ կատարվեց հաղթանակից հետո. հեղափոխության ևս մի ուղղություն

Ինչ վերաբերում է Արցախը բանակցային սեղան բերելու առաջարկությանը, ապա այն փաստորեն գերակա շահ չի դիտվում ՌԴ համար, նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան հայտարարությունների առնչությամբ գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: ՀՀԿ-ն, մյուս ուժերը, որոնք ներկայացնում են նախկին իշխող համակարգը կամ հարում դրան, գործնականում ունեն Լավրովից հիասթափված լինելու պատճառ: Բանն այն է, որ նրա՝ երևանյան այցի ընթացքում արված հայտարարությունները ոչ թե ջուր են լցրել Արցախի կամ հայ-ռուսական հարաբերության հարցում նախկին իշխող համակարգի հակաիշխանական քարոզչության ջրաղացին, այլ հակառակը՝ սառը ջուր են լցրել այդ հակաքարոզչության վրա: Սակայն տվյալ պարագայում խնդիրը դա չէ, և ՀՀԿ փոխնախագահի գրառման դրվագը հատկանշական է մեկ այլ տեսանկյունից: Փաստացի, գտնվում է կամ փորձ է արվում գտնել մի կետ, որի վրա, այդուհանդերձ, հնարավոր է հենվել, Արցախը բանակցության մաս դարձնելու վերաբերյալ պաշտոնական Երևանի մոտեցումը, այդուհանդերձ, որևէ կերպ թիրախավորելու և նախկին իշխող համակարգի «քարոզչական դեմքը» փրկելու համար: Բայց խնդիրն անգամ դա էլ չէ:

ՀՀԿ փոխնախագահի գրառման տողատակում կամա, թե ակամա արտացոլվում է հայաստանյան քաղաքական դասի համար առանցքային մի խնդիր՝ Հայաստանի պետական, ազգային հարցերում իրավիճակի գնահատման ելակետային խնդիրը, որ անկախության սկզբից ի վեր «սերնդեսերունդ» փոխանցվել է քաղաքական դասի շրջանակում, անկախ տվյալ պահին կառավարող քաղաքական ուժի անվանումից:

Նրանք գործնականում տարբեր մոտեցումներ են ունեցել ներքին հարցերում, որոշակի տարբեր երանգներ են դիտարկել արտաքին քաղաքականության համատեքստում, միմյանց հետ եղել են կոշտ փոխհարաբերության մեջ, պիտակավորել են, բաց և ստվերային պայքար մղել միմյանց դեմ, սակայն մի հարցում եղել են ընդհանրական. հայկական շահի վերաբերյալ պատկերացումները արտաքին ուժային կենտրոններից հղվելու հարցում: Մասնավորապես, երբ ՀՀԿ փոխնախագահը նշում է, որ Լավրովի հայտարարությունը ցույց է տալիս, որ Արցախը բանակցային սեղան վերադարձնելը գերակա չէ, առաջանում է պարզ հարց՝ իսկ եթե լիներ գերակա՞: Իսկ եթե լիներ գերակա, եթե Լավրովն աներ այդպիսի հայտարարություն, արդյո՞ք ՀՀԿ-ն կողջուներ և կսկսեր խոսել այն մասին, որ սխալվել են Փաշինյանին այդ հարցում քննադատելիս: Ինչո՞ւ պետք է Արցախը բանակցության մաս դարձնելը գերակա լինի Ռուսաստանի համար:

Ռուսաստանն ունի իր շահը, Մինսկի խմբի համանախագահ ցանկացած երկիր՝ իր շահը, Իրանը՝ իր, Հայաստանն էլ ունի իր շահը, և, ըստ այդմ, Արցախի մասնակցության հարցը գերակա պետք է լինի կամ չլինի Հայաստանի շահի տեսանկյունից՝ բնականաբար, տվյալ դեպքում Արցախը ներառյալ: Հայաստանը պետք է իր համար որոշի՝ հարցը գերակա՞ է հայկական անվտանգության, հայկական ռազմավարության համատեքստում, թե՞ ոչ: Ռուսաստանի համար, ԱՄՆ համար, Իրանի համար հարցը կարող է և չլինել գերակա, սակայն այդ տրամաբանությամբ Հայաստանի շահից բխող մի շարք այլ ասպեկտներ կարող են այդ ուժային կենտրոնների համար չլինել գերակա, և դա շատ բնական է, և Հայաստանի խնդիրը պետք է լինի իր գերակայությունները հասցնել այդ ուժային կենտրոնների գիտակցմանն ու հասնել նրանց հետ փոխշահավետ համաձայնության ու գործակցության: Ոչ թե արձանագրել՝ եթե նրանց համար գերակա չէ, ուրեմն պատեհ չէ այդ հարցերը բարձրաձայնել կամ ազդարարել այդ մասին:

Ի վերջո, խորքային առումով հենց այդ փիլիսոփայության վրա է կառուցվել արցախյան հետպատերազմյա պետական քաղաքականության ամբողջ փիլիսոփայությունը՝ ինչ է սպասում միջազգային հանրությունը, ինչ է ակնկալում, ինչ է ուզում, ինչին կհամաձայնի, ինչին՝ ոչ:

Եթե հայկական կողմը այդ տրամաբանությամբ առաջնորդվեր պատերազմում, ապա ռազմական հաղթանակների փոխարեն մենք ամենայն հավանականությամբ կունենայինք բարոյական հաղթանակներ: Բայց պատերազմի ընթացքում, որքան էլ կարևոր է եղել իհարկե քաղաքական աշխատանքը միջազգային հանրության հետ, այդուհանդերձ, ռազմական հաղթանակի գլխավոր գրավականը թերևս եղել է այն, որ այս կամ այն մարտական խնդիրը դնելիս հաշվի է առնվել նախ դրա լուծման անհրաժեշտությունը հենց մեր շահի և անվտանգության տեսանկյունից, ոչ թե այն, թե որ ուժային կենտրոնն ինչ վերաբերմունք ունի այս կամ այն ռազմական դրվագի կամ հարվածի ուղղության վերաբերյալ: Ու առնվազն տարօրինակ է, որ պատերազմից հետո՝ քաղաքական փուլում արդեն մտածողության մեջ տեղի է ունեցել փոփոխությունը, և չափիչ ելակետ է դարձել այն, թե ինչն է գերակա այս կամ այն ուժային կենտրոնի համար:

Կրկնենք, հաշվի առնել այդ կենտրոնների մոտեցումները, անկասկած կարևորագույն հանգամանք է մեր քաղաքականությունը մշակելու հարցում: Սակայն քաղաքականությունը մշակելու, ոչ թե ռազմավարական նպատակները որոշելու կամ գծագրելու հարցում:

Հայաստանում հեղափոխական անհրաժեշտություն է նոր քաղաքական դասի ձևավորումը, որի համար պետական շահի չափման ելակետերը Հայաստանում են, իսկ արտերկրում՝ ընդամենն այդ շահի սպասարկման աշխատանքային, գործընկերային, դաշնակցային ուղղությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում