News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հանրահայտ հոլովակը, որում ենթադրաբար նկարահանված է բիգֆուտը, թվայնացման միջոցով թարմացվել է, հաղորդում է moya-planeta.ru-ն:

Վիճահարույց հոլովակի թարմացված տարբերակը համացանցում բանավեճի առիթ է դարձել: Հայտնի հոլովակը հայտնվել է 1967-ին եւ հետաքրքրել է աշխարհին, քանի որ ֆիլմի ստեղծողները հայտնում էին, որ հոլովակում իսկական      էգ բիգֆուտ է:

Ռոջեր Պաթերսոնը եւ Ռոբերտ «Բոբ» Գիմլինը հոլովակը նկարահանել էին Կալիֆորնիայի հյուսիսային մասում եւ երկար տարիների ընթացքում այդ դեպքից հետո պնդում էին, որ կասկածելի հոլովակը բացարձակ կեղծ չէ: Միայն 1999-ին օրիգինալ հոլովակը կեղծ համարվեց: Ռեժիսորի օգնական Բոբ Հերինիմուսը խոստովանեց, որ նա էր գորիլայի հագուստով նկարահանվել:

Նոր տեխնոլոգիաները թույլ են տվել բիգֆուտի հետազոտողներին կայունացնել եւ մեծացնել 50 տարեկան հոլովակի կրկնօրինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ