Բակո Սահակյանը հանդիպել է Բելգիայի ֆրանկոֆոն շրջանակների մի խումբ անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին հանդիպում է ունեցել Բելգիայի ֆրանկոֆոն շրջանակների մի խումբ անդամների հետ, որոնց կազմում էին Բելգիայի դաշնային և տարածաշրջանային խորհրդարանների անդամներ, հասարակական, քաղաքական և գիտամշակութային ոլորտների ներկայացուցիչներ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են քաղաքական, մարդասիրական, գիտակրթական, մշակութային եւ մի շարք այլ ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Բելգիայի ֆրանկոֆոն համայնքի եւ կառույցների հետ Արցախի կապերը դինամիկորեն զարգանում են՝ հույս հայտնելով, որ ապագայում դրանք էլ ավելի կամրապնդվեն եւ կընդլայնվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ