1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ-ում առաջին եռամսյակում բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները աճել են 12,1 տոկոսով

ՀՀ-ում առաջին եռամսյակում բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները 
աճել են 12,1 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայում 2020 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է պետական գրանցման 42 հազար 720 գործարք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Կադաստրի կոմիտեից։

«2019թ․ նույն ժամանակահատվածի համեմատ գործարքներն աճել են 13.5 %-ով, սակայն 2019-ի 4-րդ եռամսյակի համեմատ դրանք նվազել են 21,6 տոկոսով։ Երևան քաղաքում 2020 թվականի առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ՝ աճել է 3.2 %-ով, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ 12.1%-ով»,- նշվում է հաղորդագրության մեջ: Մարզերի քաղաքներում 2020 թվականի առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ աճել են 2.4 %-ով, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ` 6.6%-ով:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]