211652_close_icon
views-count36586 դիտում article-date 09:16 28-02-2019

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 29–ամյա վարորդը Nissan-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կա վիրավոր. ժամանել է ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 04:15-ի սահմաններում Սիսիանի բնակիչ, 29-ամյա Դավիթ Գևորգյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի 35 TZ 446 համարանիշի ավտոմեքենայով Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դ. Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչականն աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Վ. Աբգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր