Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Հեղափոխության պարտությունը

Երրորդ հանրապետության պատմությունը հարուստ է հեղափոխության, իշխանության տապալման խոստումներով: Դրանցից որևէ մեկն իրականություն չի դարձել: Ըստ ամենայնի` նույն ճակատագիրն է սպասում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Մերժիր Սերժին» շարժմանը: Իհարկե, Փաշինյանն ոչ թե հեղափոխություն է խոստացել, այլ` քաղաքացիական անհնազանդության գործողություններ, որոնք, ըստ նրա պլանի, պետք է մեկնարկեն հենց այն ժամին, երբ թողարկվում է մեր հրապարակումը: Սակայն պետք չէ խորանալ տերմինաբանության մեջ, մանավանդ, որ Փաշինյանը հավատարիմ է մնացել Հայաստանի ընդդիմադիր թրենդին և նրա շարժման օրակարգը նույնն է, ինչին 25 տարուց ավելի հետամուտ են եղել բոլոր ընդդիմադիրները` իշխանության առաջին դեմքի փոփոխությունը:

Բոլոր ընդդիմադիր առաջնորդները հիասթափեցրել են հասարակությանը, բացառություն չի կազմելու նաև Նիկոլ Փաշինյանը, ով հավատարիմ է մնացել ընդդիմադիր ձախողված հայեցակարգին: Սակայն Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունը շատ ավելի մեծ է, որովհետև նա ուներ ընտրության հնարավորություն, գործունեության ավելի լայն գործիքակազմ, որից, սակայն, ՔՊ առաջնորդն ընտրեց ավանդականը, ծեծվածը, ձախողվածը: Եթե Վազգեն Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը հասարակությանը փողոց հանեցին հետընտրական փուլում` ձևակերպելով ընտրությունների օրինականության վերականգնման միանգամայն լեգալ պահանջ, ապա Նիկոլ Փաշինյանի շարժումը հակադրվում է ոչ թե ընտրությունների արդյունքներին, որոնց լեգիտիմությունն ընդունում է իր պատգամավորական մանդատը ստանալու պարագայում, սակայն վիճահարույց է համարում, երբ դրանք հանգեցնում են Սերժ Սարգսյանի վարչապետությանը, այլ` սահմանադրական նոր ստատուս-քվոյին: Ըստ էության` հակաքաղաքական և հակասահմանադրական մոտեցում է, ինչի հետևանքով ընդդիմադիր շարժումը, թերևս, Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ գտնվում է օրինականության և իրավազանցության, մագիստրալ գործունեության և քաղաքական մարգինալիզմի սահմանագծին:

Նիկոլ Փաշինյանը քայլեց 14 օր` ամեն օր ավելի հեռանալով քաղաքական ադեկվատությունից և ռեալությունից, չորս օր մարմնավորեց հանրահավաքային հակաքաղաքացիականհարթակը: Փաշինյանի վարքագծային և արժեքային կոնտրաստն ունի արմատներ, որոնք ժամացույցի սլաքը պտտում են 12 տարի հետ:

Ընդդիմությանը ենթարկվեց «իմպիչմենտի» 

Փաշինյանի առաջին ուղղակի քաղաքական հայտը եղել է 2006-ին, երբ նա ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ ձևավորեց «Այլընտրանք» հասարակական- քաղաքական նախաձեռնությունը: Ինքնին հասկանալի էր, որ Նիկոլ Փաշինյանը հարթակ է ստեղծում 2007-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Ընդ որում, հենց այդ փուլում բացահայտվեց, որ Փաշինյանը, մեղմ ասած, թիմային գործիչ չէ և կոնսոլիդսցնող գործոն չէ ընդդիմադիր դաշտի համար: Նրան, ըստ էության, ոչ «Այլընտրանքն» էր պետք, ոչ էլ` «Իմպիչմենտ» նախընտրական դաշինքը, որը ձևավորվել էր «Ժողովրդավարական հայրենիք» և Պահպանողական կուսակցությունների մասնակցությամբ: 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք ոչ թե մանդատի, այլ` քաղաքական բենեֆիսի հարց էին լուծում, Նիկոլ Փաշինյանը քաղաքական ակցիաներ կազմակերպեց սեփական «Ճանապարհային քարտեզով»` առանց գործընկերների հետ խորհրդակցելու: Այս առումով` Փաշինյանի վարքագիծը անցած 11 տարիներին փաստորեն փոփոխության չի ենթարկվել:

Սակայն ավելի ուշագրավ է մեկ այլ հանգամանք. Փաշինյանը միշտ ընտրել է ոչ ադեկվատ օրակարգ` բարիկադներ գոյացնելով ընդդիմադիր դաշտում: Օրինակ` 2007-ի խորհրդարանական ընտրություններում նրա դաշինքի հիմնական կարգախոսն իմպիչմենտն էր` այն պարագայում, երբ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարմանը մնում էր մեկ տարուց քիչ ժամանակ և առանց այն էլ բարոյալքված ընդդիմությունն անձնավորված քննադատության հարթությունից դուրս գալու անհրաժեշտություն ուներ: 2007-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանն իմպիչմենտի ենթարկեց` ըստ էության, ոչ թե իշխանությանն, այլ` ընդդիմությանը:

Տեր-Պետրոսյանը` Փաշինյանի ֆավորիտն ու թիրախը

Նիկոլ Փաշինյանի քաղաքական կենսագրության ամենակարևոր շրջանը կապված է քաղաքականություն Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձի հետ: Տարիներ շարունակ` նաև լրագրողի ու հրապարակախոսի մակարդակով, Փաշինյանը հանրային կարծիք էր ձևավորում, որ, այսպես կոչված, ղարաբաղյան կլանի իշխանությանն այլընտրանք կարող է լինել միայն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

2007-ին Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն` թեև այդ հարցում պետք չէ չափազանցնել Փաշինյանի կամ որևէ այլ գործչի դերակատարություն, որովհետև առաջին նախագահը քաղաքական դաշտի այն եզակի գործիչն է, ով որոշումներ է կայացնում ավելի գլոբալ գործոնների հանրագումարում:

Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական արշավը և հետընտրական հանրահավաքները բացահայտեցին Նիկոլ Փաշինյանի հռետորական ձիրքը, և նա դարձավ թիմի, ըստ էության, ամենաճանաչված և խարիզմատիկ գործիչը` առաջին նախագահից հետո:

Սակայն Փաշինյանի, այսպես կոչված, տեր-պետրոսյանական շրջանը նույնպես հակասական է: Մինչև Մարտի 1-ի իրադարձությունները նա խաղում էր, այսպես կոչված, Տեր-Պետրոսյանի վրա` թերևս ակնկալելով, որ իրական են առաջին նախագահի իշխանության գալու հնարավորությունները: Մարտի 1-ը դարձավ ջրբաժան, որից հետո Նիկոլ Փաշինյանն` ընդհատակում, բանտում, իսկ հետո ազատության մեջ պայքարում էր Տեր-Պետրոսյանի քաղաքական ժառանգորդության, այսինքն` լիդերության համար: Ի դեպ, քաղաքական գործընկերներին փաստի առջև կանգնեցնելու մարտավարությունը Փաշինյանի վարքագծի անքակտելի մասն է եղել դեռ ՀԱԿ-ում: Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը 2010թ-ին քաղաքական որոշում ուներ` չմասնակցել ԱԺ ընտրություններին Կենտրոն համայնքի թափուր մնացած ընտրատարածքներից մեկում: Փաշինյանը բանտից վերջին պահին որոշեց առաջադրվել. այդ ընտրությունները ՀԱԿ-ին ոչինչ չտվեցին, բայց վերջինիս ստիպեցին ճանաչել Փաշինյանի հավակնությունները` դաշինքում խորացնելով հակասությունները:

Փաշինյանի քաղաքական վերելքը կայացավ Տեր-Պետրոսյանի ռեսուրսի հաշվին, տարիներ անց, նորաստեղծ ՔՊ-ի առաջնորդը քաղաքական միավորներ էր վաստակում` Տեր-Պետրոսյանին քննադատելու հաշվին:

Դաշինքների ոխերիմ հակառակորդը

2012-ին Նիկոլ Փաշինյանը պատգամավոր դարձավ ՀԱԿ ցուցակով, սակայն արդեն մեկ տարի անց հեռացավ Տեր-Պետրոսյանի թիմից` ստեղծելով սեփական կուսակցությունը:

Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը մինչ այդ որևէ հարցում հրապարակավ չի քննադատել Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը` ինչպես, օրինակ, Արամ Սարգսյանը, ով ՀԱԿ-ից հեռացավ 2012-ի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո` հրաժարվելով նաև պատգամավորական մանդատից:

Փաշինյանը ՀԱԿ-ից հեռացավ միայն 2013-ին` խորհրդարանում, ակամայից նպաստելով ընդդիմադիր խմբակցության պառակտմանը: Հենց այդ ժամանակ Փաշինյանը վերջնականապես հասկացավ, որ ՀԱԿ-ն այլևս հեռանկար չունի քաղաքական դաշտում, իսկ իր հավակնությունները` ՀԱԿ-ում:

Ուշագրավ է, որ Փաշինյանը ՀԱԿ-ից հեռացավ` իր ՔՊ-ով ինստիտուցիոնալ ընդդիմություն ստեղծելու ֆորմալ պատրվակով:

2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «Ելք» դաշինքի ստեղծումը և նրա հաջողությունը այդպիսի պատեհ հեռանկար ստեղծում էին, սակայն Փաշինյանն երկրորդ անգամ գնաց ընդդիմադիր խմբակցության պառակտման ճանապարհով` այս անգամ հակադրվելով իր իսկ կողմից շրջանառու դարձված ինստիտուցիոնալ ընդդիմության գաղափարին: Այս անգամ Փաշինյանն, ըստ ամենայնի, համարեց, որ իր լիդերության ամրագրման նպատակով պետք է վերադառնա փողոց. նրա սիրտը հեղափոխություն է ուզում` թեև ակնհայտորեն երկրում չկան դրա նախադրյալները:

14+4=…0

Առաջիկա երկու օրերին մենք կարձանագրենք Նիկոլ Փաշինյանի շարժման ֆիասկոն, ընդ որում` ժամ առ ժամ: Սա ոչ թե հոռետեսական կանխատեսում է, այլ` ռեալպոլիտիկա` իր կանխատեսելի ելքով:

Փաշինյանը երեկ փաստացի հայտարարեց, որ Հայաստանում ինստիտուցիոնալ ընդդիմությունը ճանապարհ չունի: Այսօր նա կտապալի նաև, այսպես կոչված, հեղափոխական ճանապարհը. երեկ նրա ներկայացրած «Ճանապարհային քարտեզը» միայն խղճահարություն կամ ծիծաղ կարող է առաջացնել և նույնիսկ լուրջ քննարկման թեմա չէ` քաղաքական տրագիկոմեդիայի ժանրին դասվելու հետևանքով:

Իրապես մեզանից յուրաքանչյուրն անձնական ողբերգություն է ապրում այն բանի համար, ինչ այս օրերին կատարվում է հրապարակում, որտեղ պակասում է քաղաքացիական կեցվածքը, ռացիոնալ միտքը, քաղաքականությունն`  առհասարակ:

Նիկոլ Փաշինյանը հարթակում մնաց մենակ. նրան, ըստ էության, չմիացավ ոչ ոք: Սակայն դա դաժան օրինաչափություն է. Փաշինյանը դասակսն օրինակ է նրա, թե ինչպիսին չպետք է լինի հրապարակային գործիչը, առաջնորդը: Հնարավոր չէ խոսել ինստիտուցիոնալ ընդդիմության մասին, բայց գնալ Արշակ Սադոյանի ծեծված ճանապարհով: Հնարավոր չէ բարոյական դասեր տալ Սերժ Սարգսյանին, սակայն թիկունքից հարվածել դաշինքային գործընկերներին:

14+4-ը դարձավ Սերժ Սարգսյանի լեգիտիմության և խորհրդարանի միակ ընդդիմադիր խմբակցության` «Ելքի» պառակտման «Ճանապարհային քարտեզը»:

Փաշինյանն, ըստ էության, այսօրվա գործողությունների պատասխանատվությունը թողել է քաղաքացիների վրա: Այս անգամ էլ նա կարող է մեղադրել իր «անձնազոհությունը» չգնահատող հասարակությանը, «անաղուհաց» գործընկերներին, Հայաստանն «ադրբեջսնացնող» Սերժ Սարգսյանին կամ իրեն «նավսող» ՀԱԿ-ին:

Բայց ապրիլի 18-ին հասարակությունը հիշելու է ոչ թե Սերժ Սարգսյանի 2014-ի, այլ` Նիկոլ Փաշինյանի նախօրեի խոստումը, որը վերաբերում էր ձախողման պարագայում քաղաքականությունից հեռանալուն: Նման հանգուցալուծում, առնվազն` քաղաքական լուզերի կարգավիճակ Նիկոլ Փաշինյանն իր համար նախապատրաստել էր տարիների իր հակասական, ոչ ռացիոնալ քաղաքական վարքագծով:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում