▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

892,628 մլն դրամ ԱԺ-ին հատկացվեց պարգևատրումների և գործուղումների համար

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Ազգային ժողովին պարգևատրումների և գործուղումների համար հատկացնել 892,628 մլն դրամ:

 

 

 

 

 

 

 

 

Ընդ որում, առաջին կիսամյակում կհատկացվի 434,606 մլն դրամ, ինն ամսում՝ 695,809 մլն դրամ: Նախագծում նշվում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է յոթերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների եւ երկու մշտական հանձնաժողովի թվի ավելացմամբ ՀՀ Ազգային ժողովի 2019թ. բյուջեում առաջացած պակասուրդով: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ֆինանսավորել ՀՀ Ազգային ժողովի 2019թ. բյուջեում առաջացած պակասուրդը եւ ապահովել բնականոն գործունեությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին