Բենզալցակայաններում առաջարկվում է հսկողության նոր համակարգ ներդնել 2 հուլիսի 2020 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը մտադիր է բենզալցակայաններում հսկողության նոր համակարգ ներդնել։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։ Նա ասել է, որ տեղեկատվական տեխնոլոգաների միջոցով կվերահսկվի, թե ինչ ճշգրտությամբ է լցվում բենզինը։ «Թե հատկապես ինչպես դա կարվի, դեռ չեմ կարող ասել, սակայն, առաջիկայում նման համակարգ կգործարկվի»,- ասել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բենզինի որակի և գնի հարցին, իր հերթին նշել է․ «Երբ քաղաքացին վճարում է 5 լիտր պրեմիում տեսակի բենզին լիցքավորելու համար, պետությունը պետք է երաշխավորի, որ այդ 5 լիտրն իրոք 5 լիտր է, պրեմիումն էլ իրոք պրեմիում է»։ Նա նաև ասել է, որ մարդիկ պետք է որակյալ և հնարավորինս էժան ապրանք ձեռք բերելու հնարավորություն ունենան։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ղազախստանի հետ Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական գործակցության մասին համաձայնագիրը կնքելուն։ Դրանով Ղազախստանից ՀՀ վառելիքի առաքումն ազատվում է մաքսատուրքի գանձումից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |