Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Սահմանները խառնվե՞լ են. մարտահրավեր հանրությանը

Հայաստանի կառավարությունն Ազգային Ժողովին առաջարկում է ներդնել տեխնոլոգիա, որը թույլ կտա բջջային հեռախոսների օգնությամբ հետևել Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց տեղաշարժին, վարակի տարածումը կանխարգելելու կամ վերահսկելու նպատակով: Այդ նախաձեռնությունը դեռևս նախօրեից բավականին աղմուկ էր հանել համացանցում: Տարբեր անձինք նախաձեռնությունը գնահատում են որպես քաղաքացիներին վերահսկողության տակ վերցնելու, կամ քաղաքացիների հանդեպ վերահսկողությունն ուժգնացնելու քայլ, որը նախաձեռնելով վարակի առիթով, հետագայում կդառնա կառավարության ձեռքի քաղաքական գործիք:

Պետք է նկատել նաև, որ տեխոլոգիայի մասին խոսակցությունը ծավավել է միջազգային մասշտաբով և ամենևին լոկ Հայաստանում չէ, որ դիտարկվում է այդպիսի հնարավորություն, տեխնոլոգիա, և հնչում է քննադատություն կամ մտահոգություն այդ կապակցությամբ: Ընդհանրապես, դա առավել լայն թեմայի մի տարր է, որի շուրջ քննարկումները խթանել է համաճարակը:

Մասնավորապես, տարբեր տեսությունների շրջանակում քննարկվում է և այն, որ կառավարությունները համաճարակը օգտագործում են քաղաքացիների, հանրության հանդեպ տոտալ վերահսկողության գործիքներ կիրառելու լեգիտիմ առիթի համար, որը հետագայում կծառայեցնեն արդեն իրենց քաղաքական նպատակների համար: Որքանո՞վ են հիմնավոր այդ գնահատականները, կասկածները կամ մտահոգությունները, թե՞ դրանք դավադրապաշտության տիրույթից են: Պետք է արձանագրել իհարկե, որ ժամանակակից տեղեկատվական միջավայրը, տեղեկատվական տեխնոլոգիաների ցանցում հայտնված կամ գտնվող աշխարհը վերահսկելի ու այսպես ասած կառավարելի է այդ տեսանկյունից շատ վաղուց:

Ի վերջո, չափազանցրած չենք լինի, եթե նշենք, որ հնարավոր է տիեզերքից հետևել յուրաքանչյուր քաղաքացու շարժը և գտնել նրան մոլորակի ցանկացած անկյունում: Իհարկե, եթե դա այսօր կարող են անել եզակի պետություններ,ապա բջջային հեռախոսներով հետևելու տեխնոլոգիան հասանելի կլինի գրեթե բոլոր կառավարությունների համար: Բայց, դարձյալ, այստեղ մենք խոշոր իմաստով բախվում ենք թերևս տեխնոլոգիական աշխարհի մարտահրավերին, որը քայլ առ քայլ հասարակությունների առաջ կանգնում է, կամ կանգնելու էր անկախ կորոնավիրուսից: Եվ այստեղ ակնհայտ է, որ խնդիրը կա և լինելու է անկախ Ազգային Ժողովում այսօր ծավալվող քննարկումից, անկախ խորհրդարանի քվեարկության արդյունքից, որովհետև հասարակություններից այն պահանջում է շատ ավելի լայն ու խորքային պատասխան՝ մինչև որ սահմանն են տեխնոլոգիաները գործիք հասարակությունների և յուրաքանչյուր քաղաքացու ձեռքին, որևէ նոր նվաճման և ստեղծագործական պոտենցիալի իրացման համար, և որ սահմանից են դրանք զենք այդ քաղաքացու և հասարակությունների դեմ: Թե՞ սահմաններն այդ իմաստով անշրջելիորեն խառնվել են վաղուց:

 

Լուսանակարը՝ Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում