Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռուբեն Հայրապետյանի կախարդական փայտիկը․ Քանի թիմ կմասնակցի Հայաստանի առաջնությանը

Արդեն երկու ամսից կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը, որի հետ ֆուտբոլասերները մեծ հույսեր էին կապում: Մասնավորապես այս տարվա մարտին տեղի էր ունեցել ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի արտոնագրման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննության էին դրվել 6 ակումբների՝ «Ալաշկերտ», «Շիրակ», «Փյունիկ», «Գանձասար-Կապան», «Բանանց» ու «Արարատ» և արտոնագրման գործընթացում 4 նորեկ ակումբների՝ «Էրեբունի», «Լոռի», «Արցախ», «Արարատ-Մոսկվա» ակումբների արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «Ազգային» արտոնագրերի համար:

Այդ արտոնագրերը նրանց իրավունք էին ընձեռում մասնակցելու ՀՀ Բարձրագույն խմբի 2018/2019 թթ. մրցաշրջանի առաջնությանը: Արտոնագրման կոմիտեն կայացրել էր որոշում, ըստ որի՝ «Ազգային» արտոնագրեր շնորհվեցին թեկնածու բոլոր 10 ակումբներին: Ինչ խոսք 10 թիմերի առկայությունը շրջադարձային կարող էր դառնալ հայկական ֆուտբոլի համար: Բացի մրցակցությունից Բարձրագույն խմբի առաջնությունը կարող էր մեծացնել հետաքրքրությունը հայկական ֆուտբոլի նկատմամբ, որը հոգևարքի մեջ է գտնվում: Դեռևս 2017/2018թթ․ մրցաշրջանի ավարտին Գյումրիի «Շիրակը» լքեց Հայաստանի առաջնությունը և կվերադառնա միայն այն պարագայում, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հեռանա զբաղեցրած պաշտոնից: Գյումրիի «Շիրակի» շուրջ ծավալված զարգացումներից հետո Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու մտքից հրաժարվեց նաև Աբովյանի «Կոտայքը», որի հովանավորն էր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ի դեպ, «Կոտայքի» մուտքը հայկական ֆուտբոլ ըստ ծրագրվածի պետք է տպավորիչ և շռնլադից լիներ: «Կոտայքի» ղեկավարությունը բանակցում էր բարձրակարգ ֆուտբոլիստների և մարզիչների հետ:

Նրանցից շատերը ժամանել էին Երևան՝ պայմաններին ծանոթանալու նպատակով: Արդեն այս ամիս «Կոտայքը» պետք է կազմավորվեր և անցկացներ առաջին ուսումնամարզական հավաքը: Հիշեցնենք, որ պայմանավորվածության համաձայն Գագիկ Ծառուկյանը ձեռք էր բերել «Էրեբունի» ակումբը, որը պետք է վերանվանվեր «Կոտայք»: Նշենք, որ «Էրեբունին» հայտնվել էր խորը ֆինանսական ճգնաժամում: «Էրեբունիի» ռեսուրսները չէին բավականացնում պատշաճ կերպով մասնակցելու նույնիսկ Հայաստանի առաջին խմբի առաջնությանը: Այս թիմը ոչ ֆուտբոլային հաշիվներով շարունակ պարտություններ էր կրում: Ավելին, «Էրեբունին» կասկածվում էր «Լոռիի» հետ պայմանավորված հանդիպում անցկացնելու մեջ: Ակնհայտ է, որ այս թիմն ուղղակի չի կարող ելույթ ունենալ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում: «Առաջին լրատվական»-ի հավաստի աղբյուրների համաձայն մոտ օրերս հայկական ակումբներից ևս մեկը հանդես կգա հայտարարությամբ՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում ուղղակի անիմաստ է մասնակցել Բարձրագույն խմբի առաջնությանը: Այս թիմը չլուծարվելու նպատակով ելույթ կունենա Հայաստանի առաջին խմբի առաջնությանը: Մեկ այլ ակումբ էլ վերջին զարգացումների հետևանքով հայտնվել է ֆինանսական ճգնաժամում, որին սպառնում է կամ լուծարում կամ էլ Առաջին խմբի առաջնությանը մի կերպ մասնակցելու հնարավորություն: Ինչ վերաբերվում է Մոսկվայի «Արարատին» ապա թիմը Հայաստանի առաջնությանը մասնակցելու վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել: Հիշեցնենք, որ «Արարատը» դարձել էր Ռուսաստանի երկրորդ՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի հաղթող, սակայն առաջին փորձից չէր կարողացել լիցենզիա ստանալ ֆուտբոլի ազգային լիգայում հանդես գալու համար:

«Մենք կփորձենք բողոքարկել, բայց ակումբի ղեկավարությունն արդեն հայտնել է տղաներին, որ մենք տեղափոխվում ենք Հայաստան: Այո, մենք զարգացնելու ենք նախագիծը Երևանում, Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի բազայի վրա»,- մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էր «Արարատի» գործադիր տնօրեն Պողոս Գալստյանը: Նա նշել էր նաև, որ ակումբը կկոչվի կամ «Արարատ-Մոսկվա», կամ «Արարատ-Հայաստան»: Դա մի փոքր ավելի ուշ կորոշվի»,- նշել էր Պողոսյանը: Վերջինիս այս հայտարարությունից հետո դեռևս որևէ պաշտոնական որոշում ընդունված չէ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Մոսկվայի «Արարատի» սեփականատեր Սամվել Կարապետյանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո «խաչ է քաշել» մեր երկրում նախատեսված բազմաթիվ ծրագրերի վրա:

Ավելին, հայկական ֆուտբոլի վերջին իրադարձությունները, ինչպես նաև «Շիրակի» և «Կոտայքի» որոշումները կամա թե ակամա իրենց ազդեցությունը կթողնեն նաև Սամվել Կարապետյանի ֆուտբոլային ծրագրերի վրա: Մի՞թե իմաստ ունի գումարներ ներդնել մի ոլորտում, որը ՀՖՖ-ի և նրա նախագահի ձեռքով վերից վար ապականվել է: Կարծում ենք պատասխանն ակնհայտ է, ուստի Մոսկվայի «Արարատի» վերաբերյալ թեև պաշտոնական հայտարարություն դեռևս չկա, այդուհանդերձ այս թիմի Հայաստանի առաջնությանը մասնակցելը մշուշոտ է թվում: Ինչ է ստացվում, եթե մի քանի ամիս առաջ ոգևորված սպասում էինք, որ կունենք առաջնություն, որին կմասնակցեն 10 թիմեր, ապա այսօր կան ընդամենը 5 թիմեր, որոնք պատրաստակամ են մասնակցել խայտառակ այս մրցաշարին:

Ռուբեն Հայրապետյանը կրկին անգամ գործին դնելով կախարդական փայտիկը ի չիք դարձրեց ֆուտբոլասերի հույսերը թիմերի քանակը մոտ երկու անգամ նվազեցնելով: Հայրապետյանի կողմից «Շիրակին» չեմպիոնությունից զրկելը իսկապես ծանր հարված էր հայկական ֆուտբոլին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում