Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայտնաբերվել է քաղաքացուն վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը

Հայտնաբերվել է քաղաքացուն վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածին-Մարգարա ճանապարհի 2-րդ կմ-ին մարտի 25-ին, ժամը 03.05-ի սահմաններում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 58-ամյա Աշոտ Ամիրյանին, որը տեղում մահացել էր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացուն վրաերթի ենթարկել, ապա փախուստի էր դիմել Էջմիածին քաղաքի 43-ամյա բնակիչը՝ իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով:

Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում մարտի 27-ին, ժամը 20.50-ին, տղամարդը հայտնաբերվել և, վրաերթ կատարելու ու մահ պատճառելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն և հայտնել, որ ավտոմեքենան թաքցրել է ծանոթի տան բակում:
Կատարվում է նախաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am