Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մարտի 1-ին ընդառաջ․ Ո՞ր դիրքում կփորձի ամրապնդվել Մխիթարյանը

Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչի պատասխան խաղում վաղն «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում կմրցի շվեդական «Էսթերսունդի» հետ: Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին տեղի ունեցած առաջին խաղում անգլիական թիմը հաղթել էր 3:0 հաշվով՝ գործնականում վճռելով դիմակայության ելքը: Մրցակցի հարկի տակ համոզիչ հաղթանակը «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին հնարավորություն է տվել վաղվա խաղում պայքարել ոչ մարտական կազմով:

Նշենք, որ փետրվարի 25-ին «Ուեմբլի» մարզադաշտում «Արսենալը» «Մանչեսթեր Սիթիի» հետ վիճարկելու Անգլիայի լիգայի գավաթը: Բնական է, որ Վենգերը կարևորագույն խաղից առաջ կխնայի առաջատար ֆուտբոլիստներին: «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա հանդիպմանը չի կարող մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, քանզի այս մրցաշարում ելույթ է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Տիտղոսային հանդիպումից ընդամենը չորս օր անց՝ մարտի 1-ին «Արսենալը» «Մանչեսթեր Սիթիի» հետ կհանդիպի արդեն «Էմիրեյթս» մարզադաշտում՝ Պրեմիեր լիգայի շրջանակներում: Այս հանդիպումը «Արսենալի» համար շատ կարևոր է մրցաշարային տեսանկյունից: Պարտության դեպքում Վենգերի թիմը գործնականում կկորցնի հնարավորությունը լավագույն քառկայում տեղ ունենալու:

Այս պահին «Արսենալը» 45 միավոր 6-րդ հորիզոնականում է գտնվում և 7 միավորով զիջում է 5-րդ տեղում գտնվող «Տոտենհեմին»: 4-րդ հորիզոնականում գտնվող «Չելսին» էլ ունի 53 միավոր: Սպասվում է, որ մարտի 1-ին ընդառաջ «Արսենալի» գլխավոր մարզիչը «Էսթերունդի» դեմ հնարավորություն կտա դրսևորվելու Մխիթարյանին, որը բավական հաջող էր խաղացել այս թիմի հետ առաջին խաղում դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ: Առաջիկա հանդիպումը Մխիթարյանի համար լավ հնարավորություն է դիքերը ամրապնդելու համար: «Էսթերսունդի» հետ հանդիպումից հետո Վենգերը հայտարարել էր, որ Մխիթարյանը կամաց-կամաց հարմարվում է թիմին և գոհ է նրա կատարած աշխատանքից: «Հենրիխ Մխիթարյանը ինտենսիվ կերպով աշխատեց և օգուտ բերեց մեր թիմին: Հայ ֆուտբոլիստը դանդաղ, բայց հարմարվում է թիմին: Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ հաջող հանդիպում անցկացրեց: Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց Մխիթարյանը կգտնի իր տեղն «Արսենալում»»,- ասել էր Արսեն Վենգերը:

Football London պարբերականը, անդրադառնալով «Էսթերսունդի» խաղին, նշել էր, որ այն «Արսենալի» համար նշանավորվել էր Մխիթարյան-Օզիլ խաղային զույգի ակտիվ փոխհամագործակցությամբ: «Ուշադրություն դարձրեք, երբ Օզիլը ստանում էր գնդակը փնտրում էր Մխիթարյանին։ Մխիթարյանն ու Օզիլը համագործակցում էին նաև «Էվերթոնի» հետ հադիպման ժամանակ, որն ավարտվեց «Արսենալի» ջախջախիչ հաղթանակով։ Այս զույգի գործողությունները կարող էին որոշիչի լինել նաև «Տոտենհեմի» դեմ խաղում, սակայն սկզբունքայի պայքարում Արսեն Վենգերը նրանց փակել էր եզրերում՝ բաժանելով միմյանցից: Եզրերից մեկում Ալեքս Իվոբիին օգտագործելը, իսկ Օզիլին կենտրոն բերելը թույլ է տալիս, որ Գերմանիայի հավաքականի կիսապաշտապանը Մխիթարյանի հետ կոմբինացիաներ ձեռնարկի և սրություն հաղորդի գրոհներին: Դրա վառ օրինակը «Էսթերսունդի» դարպասը խփված երրորդ գոլն է»,-գրել է բրիտանական պարբերականը։ Այս պահին դժվար է ասել՝ ինչ մարտավարությամբ վաղը կպայքարի Վենգերը: Չի բացառվում, որ ֆրանսիացի մասնագետը վաղը Մխիթարյանին օգտագործի խաղային նոր դիրքում: Մասնավորապես, առաջատար խաղացողների բացակայության պարագայում հնարավոր է Մխիթարյանին տեսնենք ենթահարձակվողի դերում:

Նշենք, որ վաղվա խաղին ինչպես նաև «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպմանը չի կարողանա մասնակցել «Արսենալի» կիսապաշտպանության առաջատարներից Աարոն Ռեմսին: Վերջինս մկանային խնդիրներ ունի: Հիշեցնենք, որ մոտ 6 շաբաթով շարիքց դուրս է եկել «Արսենալի» կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Լակազետը: Չնայած որ «Արսենալը» վաղը խաղին կմասնակցի ոչ մարտական կազմով, այդնուամենայնիվ բուքմեյքերները չեն կասկածում լոնդոնյան թիմի հաղթանակին: Մասնավորապես, «Արսենալի» հաղթանակի համար սահմանված է 1․25 գործակից: Ոչ-ոքի գնահատված է 5․64, իսկ շվեդական թիմի հաղթանակը՝ 10․8 գործակցով: Վաղվա խաղում բավական բարձր է գնահատված Հենրիխ Մխիթարյանի գոլ խփելու հավանականությունը: Շվեդական թիմի դեմ բուքմեյքերները ամենահավանականը համարում են «Արսենալի» հարձակվող Դենի Ուելբեքի հաջողության հասնելը՝ սահմանելով 1․7 գործակից: Ուելբեքին հաջորդում է Մխիթարյանը՝ 1․9 գործակցով:

«Արսենալ»-«Էսթերսունդ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 00:05-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում