Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

«Անհասկանալի» պատկեր. 2019 թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական վիճակը՝ թվերով

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019 թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական վիճակին, այդ թվում և արդյունաբերությանը վերաբերող վիճակագրությունը: Համաձայն ԱՎԿ-ի տվյալների՝ 2019 թ. հունվար-հուլիսին, 2018 թ. նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալներն ընթացիկ գներով աճել են 106.9 %-ով:

Նշյալ ժամանակահատվածում արդյունաբերության մեջ արտադրվել է 900 մլրդ 500.2 մլն դրամի արտադրանք: Սրանից 605.1 մլրդ դրամի արտադրանքը թողարկվել է մշակող արդյունաբերության մեջ, որի ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 108.7 %-ով: Շուրջ 160 մլրդ դրամի արտադրանք ստեղծվել է հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործման ոլորտում: Այստեղ ևս նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ գրանցվել է աճ՝ 6.8 %-անոց: Էլեկտրաէներգիայի և ջերմաէներգիայի արտադրությունների ծավալները նվազել են 5.5 %-ով: Ընդ որում՝ ամբողջ արտադրվածի 48.7 %-ը ստացվել է ջերմաէլեկտրակայաններում, 33.4 %-ը հիդրոէլեկտրակայաններում, 17.5 %-ը՝ ատոմային էլեկտրակայանում, և պակաս, քան 1 %-ը՝ էլեկտրաէներգիայի արտադրման այլ աղբյուրներում:

Վերադառնալով արդյունաբերության ամենամեծ ոլորտին՝ մշակող արդյունաբերությանը, նշենք, որ առաջին կիսամյակում սրա գրեթե բոլոր ճյուղերում աճ է արձանագրվել, բացառությամբ հանրապետության համար ավանդական առաջատար ոսկերչությունում, որում անկումը կազմել է գրեթե 32%: Համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրությունում անկումը կազմել է մոտ 2%, դեղագործական արտադրանքի արտադրությունում՝ 0.7%: Մյուս ճյուղերում, մասնավորապես՝ սննդամթերքի արտադրությունում, աճը եղել է 7.8%, խմիչքի արտադրությունում՝ 7.9%, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունում՝ 16.7%, մանածագործական արտադրատեսակների արտադրությունում՝ 35.5%: Ոլորտների զգալի մասում աճը եղել է 20-30% և ավելի: Ընդ որում՝ արդյունաբերական արտադրանքի 67.2 %-ը ստացվել է մշակող արդյունաբերության ճյուղից, 17.7 %-ը՝ հանքագործական արդյունաբերությունից և բացհանքերի շահագործումից, 13.7 %-ը՝ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու մատակարարումից, մնացածը՝ ջրամատակարարումից, կոյուղու և թափոնների կառավարումից: Հանքագործական արդյունաբերության մեջ 97 %-ը ստացվել է մետաղական հանքաքարերի արդյունահանումից, 2.8 %-ը՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղերից:

Մշակող արդյունաբերության ուղիղ երրորդ մասը սննդամթերքի արտադրությունն է, 15.1 %-ը՝ ծխախոտի արտադրությունը, 14.1 %-ը՝ հիմնային մետաղների արտադրությունը, 12.1 %-ը՝ խմիչքների արտադրությունը: Սննդամթերքի արտադրությունում աննախադեպ վերելք է:

Բացառությամբ մսի (ավելի քան 3 %-անոց անկում), առանց նստվածքի զտած յուղի (46 %-անոց անկում) և աղի (գրեթե 10 %-ոց անկում), մյուս բոլոր ապրանքների արտադրության ծավալներն աճել են: Ընդ որում՝ շատերի դեպքում՝ 20-30-40 %-ով: Կարելի է ասել, որ ոլորտում ամենահամեստ աճը գրանցվել է հացի արտադրության պարագայում՝ 2.2%: Հեղուկ, մշակված կաթի արտադրությունը աճել է գրեթե 40 %-ով:

Մյուս խմբի կաթն ու մածունը՝ 37 %-ով, պանրի արտադրությունը՝ 7 %-ով, կաթնաշոռինը՝ 20 %-ով: Եվ դա այն դեպքում, երբ նույն ժամանակամիջոցում գյուղատնտեսության մեջ կաթի արտադրությունը նվազել է գրեթե 5 %-ով:

Նույն «անհասկանալի» պատկերն է նաև կոնյակի արտադրություն մեջ: Այստեղ աճը կազմել է 44%, վիսկու արտադրությունը աճել է 15 %-ով, գինունը՝ 43 %-ով, շամպայն գինունը՝ 32 %-ով: Հայաստանում արտադրվող կոնյակի 90 %-ը երեքաստղանի է, այսինքն՝ այն ստացվում է երեք տարվա հնեցման սպիրտից: Համաձայն ԱՎԿ-ի տվյալների, որ այն ժամանակ դեռ ԱՎԾ էր, Հայաստանում ամենամեծ քանակությամբ խաղող վերամշակող գործարանների կողմից մթերվել է 2015 թ.՝ 210 հազար տոննա, որը կոնյակ է դարձել 2018 թ.: Հաջորդ տարում՝ 2016 թ., մթերվել է շուրջ 110 հազար տոննա, գրեթե կիսով չափ պակաս: Բայց դա չի խանգարել, որ երեք տարի հետո այդ կիսով չափ պակաս մթերվածից 40 %-ով ավել կոնյակ արտադրվի: Դա, մեղմ ասած, անտրամաբանական է:

Նույն սկզբունքով՝ վերջին մի քանի տարիներին, առանց բացառության, հացի արտադրության ծավալները խիստ կայունորեն նվազել են՝ տարին 2.5-3 %-ի չափով, հասկանալիորեն պայմանավորված բնակչության թվի նվազմամբ:

Բնակչության նվազման թվի չափման կայուն գործիք է համարվում նաև աղի արտադրության ծավալը: Այս տարի, ինչպեսև նախկինում, աղի արտադրությունը շարունակել է անկում գրանցել, մինչդեռ հացի դեպքում վերջին տարիների կայուն՝ 2.5-3 %-անոց նվազման ֆոնին ավելի քան 2 %-անոց աճը ցույց է տալիս, որ հացի արտադրության շուրջ 5 %-ոց աճ է արձանագրվել, ինչից հետևում է, որ կա՛մ բնակչության թիվն է ավելացել, կա՛մ սոցիալական վիճակն է վատթարացել, ու մարդիկ ավելի բարձրարժեք ուտեստները փոխարինել են հացով: Կամ էլ…

Նման, բացատրություն պահանջող, անհասկանալի պահեր էլի կան, բայց չենք անդրադառնում, քանի որ այս նյութի նպատակը ընդամենը արդյունաբերության վիճակագրական պատկերը ներկայացնելն է և ոչ ավելին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում