News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կատոյքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել 2017թ. փետրվարի 14-ին մթերային խանութում տեղի ունեցած պայթյունի գործով առաջին դատական նիստը: NEWS.am-ի հետ զրույցում գործով տուժող խանութի սեփականատեր Գագիկ Ալոյանը նշեց, որ դատական նիստը սկսվելուց անմիջապես հետո հետաձգվել է. «Դատարանը կողմերի հետ ծանոթացավ, բոլորն էլ եկել էին, բայց հետաձգվեց նիստը, մենք չհասկացանք՝ ինչու»:

Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 9-ին:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել «Գազպրոմ Արմենիայի» 3 աշխատակցի, գործն ուղարկվել է  Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը նախագահում է դատավոր Գոռ Շահբազյանը: Մեղադրանք է առաջադրվել  Շիրազ Խաչատրյանին, Սերգեյ Սարկիսովին եւ Մուշեղ խաչատրյանին:

Շիրազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կոտայք ԳԳՄ-ի գլխավոր ճարտարագետ, տնօրենի տեղակալ Սերգեյ Սարկիսովի դրդմամբ, Ռոբերտ Բարեղամյանի եւ Շիրազ Խաչատրյանի հետ համատեղ կեղծել է Լեռնանիստ գյուղի միջին եւ ցածր ճնշման ստորգետնյա գազատար խողովակների անձնագրերը: Շիրազ Խաչատրյանը, 2014 թվականի մայիս ամսից հանդիսանալով Կոտայք ԳԳՄ-ի արտադրական անձնակազմում որպես վարպետ չունենալով թույլտվություն, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի ստորգետնյա ցածր ճնշման գազատար խողովակները ստուգելու, փորձարկելու եւ ախտորոշելու վերաբերյալ կեղծ ապացույցներ ստեղծելու, հետագայում Կոտայք ԳԳՄ-ի գլխավոր ճարտարագետ, տնօրենի տեղակալ Սերգեյ Սարկիսովի կողմից օգտագործելու, ինչպես գազի արտահոսքից 2017 թվականի փետրվարի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով խանութի փլուզման եւ դրա արդյունքում անզգուշությամբ Սարգիս Ալոյանի, Տաթեւ Սարգսյանի առողջությանը վնաս պատճառելու, Ալմիդա Մեսրոպյանին եւ Անուշ Սարգսյանին մահ պատճառելու առումով հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով, Սերգեյ Սարկիսովի դրդչությամբ, որպես պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարող, 2017 թվականի մարտ ամսին, չպարզված օրը, Կոտայք ԳԳՄ-ի շահագործատեխնիկական բաժնի աշխատասենյակում, Կոտայք ԳԳՄ-ի շահագործատեխնիկական բաժնի նախկին առաջատար ճարտարագետ Ռոբերտ Բարեղամյանի կողմից այդ պահին իր եւ Սերգեյ Սարկիսովի ներկայությամբ կազմված եւ նրա կողմից ստորագրված պատասխանատվությունից ազատող պաշտոնական այլ փաստատաթուղթ համարվող, պլանային-պրոֆիլակտիկ աշխատանքներ բաժնում կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով, այն է՝ «27.06.2014թ. կատարվել է ցածր ճնշման ստորգետնյա գազատարի փորձարկում եւ ստուգում», լրացված Լեռնանիստ համայնքի ցածր ճնշման գազատարի կեղծ անձնագիրն ամբողջական դարձնելու նկատառումով Ռ. Բարեղամյանի եւ Մ . Խաչատրյանի հետ միասին ստորագրել է:

Դրանից հետո, հաջորդ օրը, Շիրազ Խաչատրյանն արդեն իսկ կատարված կեղծիքն իրական եւ համոզիչ դարձնելու նպատակով, Կոտայք ԳԳՄ-ի գլխավոր ճարտարագետ, տնօրենի տեղակալ Սերգեյ Սարկիսովի դրդչությամբ որպես պլանային-պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարող, Կոտայք ԳԳՄ-ի շահագործատեխնիկական բաժնի աշխատասենյակում, Կոտայք ԳԳՄ-ի շահագործատեխնիկական բաժնի նախկին առաջատար ճարտարագետ Ռոբերտ Բարեղամյանի կողմից այդ պահին իր եւ Սերգեյ Սարկիսովի ներկայությամբ կազմված եւ նրա կողմից ստորագրված պատասխանատվությունից ազատող պաշտոնական այլ փաստաթուղթ համարվող, պլանային-պրոֆիլակտիկ աշխատանքներ բաժնում կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով, այն է՝ «09.09.2014թ. Լեռանիստ գյուղում կատարվել է միջին ճնշման ստորգետնյա գազատարի փորձարկում եւ ախտորոշում: Փորձարկման ընթացքում մանոմետրի տեսանելի անկում չի նկատվել: 29.09.2014թ. Լեռնանիստ գյուղում կատարվել է ցածր ճնշման ստորգետնյա գազատարի փորձարկում եւ ախտորոշում:

Սերգեյ Սարկիսովին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 279 հոդվածի 3-րդ մասի՝Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ վաճառելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, ՔՕ 38-325 հոդվածի 2-րդ մասի՝՝ Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը հատկանիշներո:

Մուշեղ Խաչատրյանին եւ Շիրազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը: Նրանք բոլորը ազատության մեջ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ