▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

31-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ 10-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են 10-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Վերջինս ձերբակալվել է:

 

 



 

2018թ. սեպտեմբերի 14-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, հետապնդելով իր 10-ամյա դստերը, աղջկա հետևից մտել է շենք և փորձել անառակաբարո գործողություններ կատարել, սակայն անչափահաս աղջիկը փախել է դեպի տուն:



 

 

 

 

 

Դեպքի առթիվ. 2018թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988թ.:

 

 

 

 

 

 

31-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին