Արծաթի խոշոր հանքավայր են հայտնաբերել Չինաստանի կենտրոնական մասում
15:43, 10 Դեկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի երկրաբաններն արծաթի խոշոր հանքավայր են հայտնաբերել ՉԺՀ-ի կենտրոնական մասում գտնվող Հենանի նահանգում: Ինչպես գրել Է «Սինհուա» գործակալությունը, դրա պաշարները գնահատվում են առնվազն 1500 տոննա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այդ հանքավայրը գտնվում Է Լոնինի գավառում եւ Չժունհեի հանքային շրջանի բաղկացուցիչ մասն Է, հանքային շրջան, որն ունի 280 հազար տոննա կապարի եւ 320 հազար տոնա ցինկի պաշարներ: Այս մասին հայտնել են Հենանի նահանգի Երկրաբանական հետախուզության եւ օգտակար հանածոների մշակման վարչությունում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում