Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Արցախում կա քաղաքական որոշում՝ ընտրությունները չհետաձգել. բայց երկրորդ փուլը լուրջ վտանգ կարող է առաջացնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

– Պարոն Գրիգորյան, Արցախում մարտի 31-ին անցկացվելու են ընտրություններ՝ չնայած բազմաթիվ այն պնդումների, որ դրանք ևս պետք է հետաձգվեն, և Արցախում նույնպես պետք է արտակարգ դրություն հայտարարվի։ Ի՞նչ կարծիք ունեք, արդյոք վտանգներ տեսնո՞ւմ եք։

Ես վաղուց եմ իմ կարծիքը հայտնել, որ իմաստ ունի հետաձգել Արցախում այս ընտրությունները։ Ինչքան հասկանում եմ՝ այնտեղ քաղաքական որոշում է ընդունված ընտրություններն այնուամենայնիվ անցկացնել։ Եվ եթե ընդունված է այդպիսի որոշում, նշանակում է՝ գոնե պրոֆիլակտիկ քայլեր պետք է անցկացնեն։ Անցանկալի է, որ կորոնավիրուսը հասնի Արցախ։ Ու, ըստ իս, վերջին օրերի այս ակտիվությունը՝ ստուգումներ անցկացնել, միջոցառումներ ձեռնարկել բանակում, հենց դրան է նվիրված՝ ամեն ինչ անել՝ կանխելու կորոնավիրուսի մուտքն Արցախ։ Հիմա որ առաջարկում են չգնալ Հայաստան՝ հենց այդ տրամաբանության մեջ է։ Կրկնում եմ՝ իմաստ ունի հետաձգել ընտրությունները, տարածման վտանգը մնում է։

– Արտակարգ դրություն հայտարարելու կոչերով պարբերաբար Վ. Բալասանյանն է հանդես գալիս, դուք քաղաքական ենթատեքստ այստեղ տեսնո՞ւմ եք։

– Ես ներքին քաղաքականության մեջ չեմ խորանում, ինչքան գիտեմ՝ թեկնածուները փակ տարածքներում մեկ շաբաթ է՝ քարոզարշավ չեն անցկացնում։ Թե ով ինչ է հայտարարում՝ ես չէի ցանկանա խորանալ։ Ընտրությունների հետաձգումը մեկ այլ պատճառ ունի, բացի այժմ մարդկանց շփումից, ինտենսիվ հանդիպումներից։ Ինչքան հասկանում եմ՝ առաջին փուլով ընտրությունները չեն ավարտվելու։ Ինչքան տեսնում եմ՝ կան մի քանի ուժեղ թեկնածուներ։ Նույնիսկ հարցումներ են անցկացվել, կան մոտավոր տոկոսներ ու, ըստ դրա՝ չկա թեկնածու, որն առաջին փուլով կընտրվի, այսինքն՝ կհավաքի 50-ից ավելի տոկոս ձայն։ Պատկերացնո՞ւմ եք, հետո ևս երկու շաբաթ նախընտրական պայքար է գնալու, պարզ է, որ կբարձրացվի վիրուսի տարածման հավանականությունը։ Կա հարցում, ըստ որի՝ Արայիկ Հարությունյանն առաջին տեղում է, երկրորդը՝ Վ. Բալասանյանը, երրորդը՝ Մայիլյանը… ոչ ոք 50 տոկոսից ավելի ձայն չուներ։ Եթե դա օբյեկտիվ հարցում էր՝ ոչ ոք առաջին փուլով չի ընտրվելու։ Երկրորդ փուլն էլ շատ լուրջ է։ Գուցե Արցախի իշխանությունները կարծում են, որ կորոնավիրուսի մուտքը կարող են կանխել, ինչ-որ գործողություններ էլ անում են, բայց ես համարում եմ, որ խնդիր չի լինի երեք ամսով հետաձգել ընտրությունները, հետո անցկացնել, քանի որ վտանգները լուրջ են, կորոնավիրուսը քաղաքական շահերից շատ ավելի բարձր է։

– Կարծում եք՝ այս ընտրություններով Արցախում կձևավորվի՞ նոր էլիտա՝ համահունչ ՀՀ նոր իշխանություններին։

– Չգիտեմ՝ նոր էլիտա կձևավորվի՞, թե՞ ոչ։ Կա մի դրական հանգամանք՝ նախընտրական արշավում 14 թեկնածու կա, զուգահեռ պայքար է խորհրդարան անցնելու համար։ Մեծ թվով կուսակցություններ, թեկնածուներ։ Սա դրական պրոցես է, քարոզարշավը բավական բաց է անցնում։ Սա նոր լիցքեր է հաղորդում։ Շատ են եղել ընտրություններ, այո՛, եղել է մրցակցություն, բայց թեկնածուների այսպիսի առատություն երբեք չի եղել։ Սա, անշուշտ, դրական է։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում