Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ քաղավիացիայի ոլորտում Եվրահանձնաժողովի ստուգումների արդյունքները կամփոփվեն մայիսին

ՀՀ քաղավիացիայի ոլորտում Եվրահանձնաժողովի ստուգումների արդյունքները 
կամփոփվեն մայիսին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ենթարկվել է խստացված ստուգումների թռիչքների անվտանգության ապահովման վերահսկողության թուլացման նշանների ի հայտ գալու պատճառով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Եվրոպական հանձնաժողովի կողմից արդեն անցկացվել են Հայաստանի նկատմամբ խստացված ստուգումները: Վերջնական որոշումը կայացվելու է մայիս ամսին: Հանձնաժողովը ոլորտում նկատել է որոշ բացթողումներ, այս պահին աշխատում ենք այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ»,- նշեց Ռևազյանը և վստահեցրեց, որ բոլոր շահագրգիռ կողմերն այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում են:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվելիք ստուգումների մասին Տաթևիկ Ռևազյանը հայտնել էր 2019 թվականի դեկտեմբերի 19-ին: Քաղավիացիայի կոմիտեի նախագահը նշել էր, որ խնդիրը Հայաստանում գրանցված ավիաընկերությունների նկատմամբ բարձր մակարդակով վերահսկողությունն է: «Արմենիա» ավիաընկերությունը, «Atlantis European Airways»-ը և «Տարոն Ավիա»-ն դիմել էին ԵՄ չվերթներ իրականացնելու համար: Այդտեղ վերահսկողությունը շատ խիստ է: Առաջին երկու ընկերությունն աուդիտն անցել էին, երրորդը չէր կարողացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]