News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արմավիրում ապրիլի 12-ին 38-ամյա կնոջ սպանության մեջ մեղադրվող Բախշի Մարտիրոսյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Համլետ Ստեփանյանը:

«Բախշի Մարտիրոսյանն ասում է, որ նման քայլի դիմելու դրդապատճառներ են եղել, որոնց մասին ինքը կարող է պարզաբանումներ տալ»,- ասաց պաշտպանը:

Նշենք, որ այս գործն օրերս ուղարկվել է դատարան: Ըստ մեղադրանքի՝ Բախշի Մ.-ն կնոջը կասկածել է ամուսնական անհավատարմության մեջ: Խանդի հողի վրա նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ Բախշին ապրիլի 12-ին գնացել է Արմավիր եւ սպասել այնքան, մինչեւ կինը դուրս գա խմորեղենի արտադրամասից: Աննկատ հետապնդելով կնոջը՝ տղամարդը մեկ փողանի կարճեցված փողով հրացանից մեկ անգամ կրակել է նրան՝ տեղում սպանելով:

Բացի դրանից, Բախշի Մ.-ն, համաձայնությամբ գալով Այգեւորդ Հ.-ն հետ, 2016թ. հոկտեմբերին Դդմաշենում գաղտնի հափշտակել են 1500 ԱՄՆ դոլար և շուրջ 8000 ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր:

Բախշի Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1,1 կետով: Նա կալանավորված է:

Գործը քննվելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2017թ. ապրիլի 12-ին երեկոյան սպանություն է տեղի ունեցել Արմավիր քաղաքում: Հանրապետության 1 հասցեում հայտնաբերվել է 38-ամյա Սյուզաննա Գալստյանի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ