Փաշինյան. Այնքան էլ վստահ չեմ, որ նշված անձինք շեյխերի ներկայացուցիչներ են 4 դեկտեմբերի 2019 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Եթե Հայաստան եկած պոտենցիալ ներդրողները շեյխերի ներկայացուցիչ լինեին, չէին խնդրի Գագիկ Ծառուկյանին՝ հանդիպում կազմակերպել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, այլ կանեին դա դեսպանատան միջոցով: Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպումից դժգոհ մնացած պոտենցիալ ներդրողներին՝ Փաշինյանը նշել է, որ ինքն այնքան էլ վստահ չէ, որ նշված անձինք, շեյխերի ներկայացուցիչներ են եղել: «Այո,՛ Գագիկ Ծառուկյանը զանգել է ինձ՝ ասելով, որ խոշոր ներդրողներ են, Երևանի քաղաքապետը կիրակի օրով ընդունել է: Ընդ որում, ինձ ասել է շեյխեր են կամ շեյխերի ներկայացուցիչ են, ես, հարգանքով վերաբերվելով, ասել եմ՝ թող ընդունեն»,- նշել է Փաշինյանը: Փաշինյանի խոսքով՝ հանդիպմանը ջինսերով և սպորտային կոշիկներով գալը ևս վերաբերմունք է պետական ինստիտուտին, վարչապետը նաև անդրադարձել է հյուրերի՝ պաշտոնական հանդիպման ընթացքում զանգերի պատասխանելուն՝ նշելով, որ քաղաքապետը ճիշտ է վարվել նման իրավիճակում՝ եզրափակելով հանդիպումը: Ըստ Փաշինյանի՝ ԲՀԿ-ն սկսել է ներդրումային քաղաքականությունից բողոքել այն ժամանակվանից, ինչ քննչական կոմիտեում մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին՝ շատ խոշոր չարաշահումներ թույլ տալու համար: «Հյուսիս-հարավ» պրոյեկտը ներդրումային շատ լավ միջավայր է եղել, որ ՀՀ այդ նախագիծը կթել են որպես կթու կով, ով հասել է: Հիմա մենք նրանց թաթիկները կտրում ենք հատ-հատ և շարունակելու ենք կտրել»,- ասել է Փաշինյանը: Կարդացեք նաև.Ծառուկյան-Մարության հերթական «ռաունդի» մասին Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |