Tuesday, 16 04 2024
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
-
20:45
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները

Ազատամարտիկները վստահ են. «Նիկոլը սկզբունքային տղա ա, Ղարաբաղ հանձնող չի»

Խորհրդարանական ընտրություններին նախորդող քարոզարշավը նախկին իշխանություններն օգտագործեցին վարչապետին ու իր թիմին արցախյան հարցի շուրջ ոչ հայանպաստ լուծումների գնալու մեղադրանքներ ուղղելով. այժմ հետընտրական կրքերը շարունակում են նույն հունով ընթանալ։

Ամեն անգամ, երբ վարչապետը որևէ հայտարարություն է անում արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ, հանդիպում ունենում Իլհամ Ալիևի հետ, հակաիշխանական ԶԼՄ-ներում սկսվում է իրական հիստերիա՝ «Փաշինյանը եկել է հողերը հանձնելու» խորագրով։

Ազատամարտիկները, սակայն, վստահ են՝ Փաշինյանն արցախյան հարցում չի գնա այնպիսի լուծման, որը չի բավարարի մեր հանրությանը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը նշեց. «Ժողովրդի սերը վայելող մարդը սխալ բան անել չի կարող, ո՞նց կարող է։ Ես չեմ հավատում։ Եթե համբալ ադրբեջանցիները ինչ-որ ոտնձգություն անեն, մենք պատրաստ ենք։ Այլ տարբերակ գոյություն չունի, մի անգամ էլ կպատերազմենք՝ կվերջանա ամեն ինչ»։

Հարցին՝ վստահո՞ւմ է այսօրվա իշխանություններին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այսօրվա իշխանություն ասելով՝ խոսքը ղեկավարի մասին է, մնացածի մասին որևէ բան ասել չեմ կարող, որովհետև չեմ ճանաչում։ Նիկոլի մասին եմ խոսում, Նիկոլը սկզբունքային տղա ա, ինքը ժողովրդի կողմից է եկել նստել վարչապետ, ո՞նց կարող է վատ գործողություն անել, չեմ հավատում, չեմ էլ ուզում նույնիսկ մտքովս անցկացնել։ Կտեսնենք՝ ինչ քայլեր կլինեն, բայց ես վստահում եմ, ոչ հայանպաստ տարբերակի Նիկոլը չի գնա»։

Ազատամարտիկ Վարդան Մալխասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասած՝ թեպետ ինքը չգիտի, թե հանդիպման ընթացքում կոնկրետ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը, բայց մի հարցում վստահ է. «Նիկոլն իր բնույթով Ղարաբաղ հանձնող չէ։ Ինչքանով իր խառնվածքին ծանոթ եմ, այդ կարծիքն ունեմ։ Նույնիսկ հրաժարական կգրի, բայց Ղարաբաղ չի հանձնի։ Առանց ժողովրդի կարծիքն ու տրամադրությունները տնտղելու, որևէ իշխանություն, ինչքան էլ լեգիտիմ լինի, ինչ-որ քայլի չի գնա»։

Մալխասյանը շարունակում է. «Չարախոսներ այսօր շատ կան՝ դա վատ է։ Մի իմաստուն մարդ ասել է՝ եթե բոլորը ձեզ ատում են վատ է, եթե բոլորը սիրում են՝ կասկածելի է։ Պետք է այնպես ապրել ու աշխատել, որ մեծամասնությունը սիրի, փոքրամասնությունն ատի։ Եթե Նիկոլն ատողներն ունենար, որոնք փոքրամասնություն էին՝ դա ոչինչ, բայց հիմա կարծես թե ձևավորվում են ատողներ, որոնք կամաց-կամաց մեծամասնություն են դառնում ու սադրիչ հայտարարություններ անում»։

Մեր զրուցակիցը նշեց, թեպետ, իր կարծիքով, վարչապետը դիվանագիտության մեջ մեծ փորձ չունի. «Բայց նա Ղարաբաղ հանձնող չէ, դա անկարելի բան է, ես բոլորովին չեմ հավատում դրան։ Ես ավելի շատ հավատում եմ, որ եթե նույնիսկ նա բանակցությունների մեջ փակուղի մտնի՝ հրաժարական կգրի, բայց Ղարաբաղ չի հանձնի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում