Thursday, 25 04 2024
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով

Ո՞ւմ ստվերն է Սեյրան Օհանյանը, կամ ինչո՞ւ գեներալը տանել չէր կարողանում Սերժ Սարգսյանին

Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական այսօրվա նիստում շրջադարձային իրադարձություն է տեղի ունեցել, որը լույս է սփռում ներքաղաքական շատ իրադարձությունների, մասնավորապես` պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկության, անգամ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի «գծերից ընկնելու» խորհրդավոր պատմությունների վրա:

Հրապարակվել են Վահան Շիրխանյանի և Արթուր Վարդանյանի զրույցի ձայնագրությունները, որտեղ Շիրխանյանը` իրենց ծրագրերի համատեքստում, զրուցակցին պատմում է Սեյրան Օհանյանի մասին. «Սեյրանը ավելի վառված ա էդ ավազակներից, Մանվել, Սեյրան, ինքը ատում ա, ժամանակ ա գալու՝ հետևից շան պես վազելու են: Մուկին ընդհանրապես մարդու տեղ չի դնում: Սեյրանին եթե հանեն, մի ամիս հետո կուսակցություն ա բացում, դրսում ռեսուրսներ ունի ֆինանսական, տալու են անմիջապես, շատ մարդիկ սպասում են Նյու Յորքում, Լոսում: Ասել են՝ եթե դու եկար, ամեն ինչ կանենք… հազար ու մի հարցով Սեյրանը ստիպված գնում ա Սերժի մոտ, բայց տանել չի կարող, Քոչարյանի մասին էլ նույն կարծիքին ա, դեռ ավելի վատ, նրա հանցագործությունները լավ գիտի, նույն կարծիքին ա դոդի, լֆիկի, մկի մասին… ժամանակին լափել են, նրանցից պետք է ազատվեն»:

Կասկածից վեր է, որ Շիրխանյանը ոչ թե կարծիք է հայտնել կամ ենթադրություններ է արել, այլ առնվազն խոսել է այն տպավորությունների մասին, որոնք ձևավորվել են իր և Սեյրան Օհանյանի հանդիպումների արդյունքում: Ընդ որում, գոնե արտաքին տպավորությամբ, Շիրխանյանը չի կեղծել, որովհետև պաշտոնանկ լինելուց հետո Սեյրան Օհանյանն իսկապես ընդդիմադիր հայտ ներկայացրեց` մեծ ու կասկածելի փողերով: Ըստ հավատ ներշնչող տեղեկատվության` Սեյրան Օհանյանի «ընդդիմադիր» փողերի հարցը Մոսկվայում լուծել է Ռոբերտ Քոչարյանը` Սամվել Բաբայանի միջոցով: ՕՐՕ դաշինքի խնդիրը եղել է ոչ այնքան ընտրություններում հաղթելը, որքան` ընտրական գործընթացը «պայթեցնելը»:

Ինչևէ, վերադառնանք Նորք-Մարաշի զինված խմբի գործին և նկատենք, որ նախապատրաստվող, ըստ էության, զինված ապստամբությանը կամ ահաբեկչական ակտին, Սեյրան Օհանյանն առնվազն տեղյակ է եղել, եթե ոչ ավելին: Համենայնդեպս` Վահան Շիրխանյանի մատուցմամբ:

Սեյրան Օհանյանի բարոյական նկարագիրը միանգամայն նոր լույսի ներքո է երևում, երբ պարզվում է` գեներալը «տանել չի կարողացել» Սերժ Սարգսյանին, սակայն շարունակել է պաշտոնավարել նրա կառավարությունում, «պատիվ տալ» նրան: Սա խոսում է այն մասին, որ Սեյրան Օհանյանը զուրկ է քաղաքական սկզբունքներից, կամային հատկանիշներից ու միանգամայն մոտիվացված է նրա պաշտոնանկությունը քաղաքական, նույնիսկ բարոյական հարթության վրա:

Սակայն այստեղ մի փոքր կտրվենք համատեքստից և քննարկենք շատ ավելի սկզբունքային մի խնդիր, որը վերաբերում է 2016թ-ի Ապրիլյան պատերազմին, որը բացահայտեց մեր բանակի, մեղմ ասած, անպատրաստությունը բոլոր առումներով և, եթե չլիներ հայ սպաների ու զինվորների արիությունը, բացարձակապես պարզ չէ, թե ինչպիսի ավարտ կունենար այդ պատերազմը հայկական կողմի համար: Հենց ապրիլյան չորս օրերը դարձան Սեյրան Օհանյանի երկարամյա պաշտոնավարման, առհասարակ` իշխանությունների քաղաքականության անարդյունավետության, անտաղանդության պերճախոս գնահատականը: Ընդ որում` Ապրիլյան պատերազմը ժամանակագրորեն հաջորդել է Սեյրան Օհանյանի «դավադրությանը»: Եթե Շիրխանյանի պնդումներն իրական են, ապա միայն սարսափելի է պատկերացնել, որ փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրում պաշտպանության նախարարը նման, մեղմ ասած, անվստահություն է ունեցել երկրի նախագահի` զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հանդեպ:

Արդյո՞ք նաև դա չի եղել բանակի նման ողբալի վիճակի պատճառը: Ինչո՞ւ էր Սեյրան Օհանյանը շարունակում պաշտոնավարել, եթե անհաղթահարելի հակասություններ է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, կամ վերջինս իրեն պատասխանատու չի՞ համարում նրա համար, որ Հայաստանում հետևողականորեն վերացրել է քաղաքական և ընտրական ինստիտուտները և նպաստել է հանրային տրամադրությունների կրիտիկական արմատականացմանը, երբ անգամ իշխանության ամենաառանցքային նախարարը մտածել է իշխանության տապալմանն աջակցելու մասին: Այս ամենը խոսում է պետական մտածողության աննախադեպ ճգնաժամի մասին:

https://www.youtube.com/watch?v=_S6i5Ram1Tk

Այսօրվա դատական բացահայտումների ֆոնին շատերն անգամ կմտածեն, որ Սերժ Սարգսյանը նույնիսկ մեծահոգի է գտնվել, որովհետև Սեյրան Օհանյանն այս գործընթացում պետք է դատակոչվեր` առնվազն վկայի կարգավիճակով: Սակայն Հայաստանը, ի վերջո, պետություն է, որի հիմքերը քանդվում են հենց նման «մեծահոգությունների» հետևանքով: Սա առաջին դեպքը չէ, երբ Նոր Նորքի զինված խմբի դատավարության ընթացքում հնչում է Սեյրան Օհանյանի անունը: Գեներալը, ի վերջո, պետք է հարցաքննվի, այս գործում, ըստ անհրաժեշտության, հստակեցվի նրա դատաիրավական կարգավիճակը, և հասարակությունը, ի վերջո, հասկանա, թե ինչ դերակատարություն է ունեցել Օհանյանը, մեղավո՞ր է նա, թե՞ ոմանք մտածված անվանարկում են պատերազմի բովով անցած գեներալին:

Սակայն շատ հնարավոր է` Սերժ Սարգսյանի ձեռքերը Սեյրան Օհանյանին չեն հասել, որովհետև Նորք-Մարաշի զինված խմբի հետքերը տանում են ոչ միայն դեպի Սեյրան Օհանյան, այլ նրա միջոցով` Մոսկվա: Սա շատ հնարավոր տարբերակ է, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Սեյրան Օհանյանի ընդդիմադիր հայտը, ՕՐՕ դաշինքի ստեղծումը քաջալերվում էր հենց Մոսկվայից ու, մեծ հաշվով, ՕՐՕ-ն քաղաքական «ծռության» տիպիկ դրսևորում է: Այստեղ էլ առաջանում է մեկ այլ սկզբունքային հարցադրում, որն ուղղակիորեն առնչվում է Հայաստանի սուբյեկտությանը: Հոկտեմբերի 27-ը չեն բացահայտում, որովհետև խանգարում է ռուսական «պատը», նույն պատճառով անձեռնմխելի են տարբեր տրամաչափի պաշտոնյաներ ու գործիչներ: Այս մտածողության պայմաններում Հայաստանը մշտապես գտնվելու է հեղաշրջումների ու զինված խմբերի, ահաբեկչությունների ու անկայունության հորձանուտում։

Իսկ առայժմ նկատենք, որ Կենտրոնի դատարանում ընթացող գործի քննությունն առնվազն ամբողջական չի լինի, եթե չդատակոչվի Սեյրան Օհանյանը:

Սակայն ավելի կարևոր է Սեյրան Օհանյանի հրապարակային քաղաքական գնահատականը, որովհետև նա, ըստ էության, խառնված է մի պատմության, որը հարիր չէ կադրային գեներալին: Հուսանք, որ այս անգամ Սեյրան Օհանյանը կարձագանքի ուղղակիորեն` չթաքնվելով տիկնոջ ֆեյսբուքյան գրառումների ստվերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում