Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ձմեռային դադարի գլխավոր իրադարձությունը․ Հայկական որ թիմն է դոմինանտ տրանսֆերային շուկայում

Ամանորյա տոներից հետո տրանսֆերային գործընթացում ակտիվություն են ցուցաբերում նաև հայկական ակումբները: Մասնավորապես, Երևանի «Արարատում» փորձաշրջան են անցնում միանգամից 17 լեգեոներներ: «Թիմին միացել են 17 լեգիոներ, որոնք փորձաշրջան են անցնում: Արդեն հայտարարել ենք Մատվեյ Գույգանովի հետ պայմանագիր կնքելու մասին: Ունենք փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներ, որոնք խաղացել են Բելառուսի հավաքականում, կա նաև հարձակվող, որը Իսպանիայից է և հանդես է եկել Լիտվայի առաջնությունում` Բրունո Լամաչևսկին: Թիմի հետ է մարզվում նաև բելառուսական ԲԱՏԷ-ում հանդես եկած խաղացող, որն Ուկրաինայից է` Անդրեյ Յակովլևը:

Այս օրերին ևս երեք ֆուտբոլիստ կմիանա ակումբին` Ստեֆա Իլյիչը, Ալեքսեյ Սալոսինը և Կոնան Քրիստը: Թիմի հետ փորձաշրջան են անցնում նաև Դավիթ Խուրսիձեն, Վալերի Յարոշենկոն, Ալեքսանդր Կոզլովը, Իրակլի Լոգուան, Իվան Սպիչկան, Սերգեյ Ռևյակինը, Անդրեյ Չուխլեյը, Լազար Դժոկիչը, Պավել Պլասկունին, Արտյոմ Կուլյեժան և Ժունիորը»,- նշել էր երևանյան ակումբի սպորտային տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանից հետո «Արարատը» մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում է: Ակումբի ղեկավարությունը սակայն մտադիր է ուժեղացնել թիմի կազմը և գալիք մրցաշրջանում պայքարել տիտղոսների համար: Արդեն իսկ կարելի է ասել, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայկական թիմերից դոմինանտը հենց «Արարատն» է: Տրանսֆերային շուկայում ակտիվ են նաև «Փյունիկը», «Բանանցը», «Արարատ-Արմենիան»: Չի բացավում սակայն, որ առաջիկա օրերին ակտիվություն ցուցաբերեն լուրջ հավակնություններ ունեցող մյուս թիմերը՝ մասնավորապես «Շիրակը», «Ալաշկերտն» ու «Լոռին»: Վանաձորի թիմը վերջերս պայմանագիր էր կնքել Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ: Վերջինիս որպես գլխավոր մարզիչ մուտքը Բարձրագույն խումբ կարելի է համարել առաջնության ձմեռային դադարի գլխավոր իրադարձությունը:

Պետրոսյանը հայտարարել էր, որ նախատեսված հավաքների ընթացքում թիմը կունենա լուրջ համալրումներ: Նշենք, որ այս օրերին մեր թիմերի մեծ մասը հիմնականում տրանսֆերներ իրականացնում են Բարձրագույն խմբի շրջանակներում: Այսինքն ֆուտբոլիստները հայկական մեկ թիմից տեղափոխվում են մեկ այլ թիմ: Օրինակ «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Արսեն Սիուկաևը պայմանագիր կնքեց «Լոռիի» հետ: «Արարատ-Արմենիայի» մեկ այլ ֆուտբոլիստ եզրային պաշտպան Ռոբերտ Դարբինյանն էլ տեղափոխվեց «Բանանց»: «Շիրակի» կոտ դ’իվուարցի հարձակվող Ժան-Ժակ Բուգուին էլ երեկ դարձավ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ: Այսպես կոչված ներքին տրանսֆերները կարելի է շարունակ թվարկել: Ինչ խոսք ուրախալի է, որ մեր ակումբները հստակ քայլեր են կատարում խաղի որակը բարձրացնելու համար: Ցավալի է սակայն մեկ այլ երևույթ: Կրկին անգամ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում խաղացող տեղացի ֆուտբոլիստները շարունակում են մնալ կարգով ավելի բարձր թիմերի ուշադրությունից դուրս: Այս պահին ավելի ուժեղ ակումբում հայտնվելու ամենաիրական հավակնորդը թերևս «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանն է:

Վերջինս Բարձրագույն խմբից հնարավոր հեռանալու մասին «Ֆուտբոլ+»-ին տված հարցազրույցում ասել էր «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը: «Արտասահմանյան թիմերից անչափ լուրջ առաջարկներ կան Պետրոս Ավետիսյանի և դարպասապահ Անդրիա Դրագոևիչի համար: Եթե նրան գնան, մենք իհարկե պետք է ամրապնդենք նաև նրանց խաղային դիրքերը: Իսկ այնպես, մեր մնացած ֆուտբոլիստները բացարձակ մրցունակ են»,- նշել էր Տալալաևը: Նախորդ տարի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ավետիսյանը փորձաշրջան էր անցել Ուկրաինայի բարձրագույն լիգան ներկայացնող երկու թիմերում, սակայն գործարքն այդպես էլ չէր կայացրել: Հուսանք, որ առաջիկա օրերին Ավետիսյանն այնուամենայնիվ կտեղափոխվի ավելի ուժեղ թիմը, ինչը նրա կարիերայի համար կլինի քայլ առաջ: Բարձրակարգ թիմում հայտնվելու իրական հնարավորություն ունի նաև «Փյունիկի» մեկ այլ կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը: Վերջինս անցյալ տարի փորձաշրջան էր անցել Իսպանիայում, Շվեյցարիայում սակայն գործարքը ևս չէր կայացրել: Վարդանյանը Հայաստանում հանդես եկող ամենահեռանկարային ֆուտբոլիստների շարքում է, և ցանկալի կլիներ որ նա ևս հնարավորինս շուտ հայտնվեր ավելի բարձր հարթությունում:

Այս պահին սակայն, Վարդանյանի այլ թիմ տեղափոխվելու վերաբերյալ տեղեկություններ չկան: Երևանի «Փյունիկը» այն թիմն է, որտեղ անհամեմատ ավելի շատ են տեղացի երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստները: Բացի Վարդանյանից ու Ավետիսյանից այս թիմում են խաղում նաև Արթուր Քարտաշյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Մանուչարյանը, որոնց հետ հույսեր ենք կապում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում