Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց Դավիթ Խաժակյանին ժպիտ պարգևելու համար
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի լիազորութուններից չէր բխում քաղաքապետի լիազորությունների կատարումը դնել փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի վրա, պարոն Հայկ Սարգսյանի լիազորություններից չէր բխում կատարել քաղաքապետի լիազորությունները: Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նա նշեց, որ պետք է կանխել որևէ նման նախադեպ, երբ քաղաքապետի լիազորություն կարող է կատարվել օրենքով չնախատեսված անձի կողմից, առավել ևս ընդունված այդ իրավական ակտերն առ ոչինչ են, որևէ քաղաքացու կողմից համապատասխան դատական հայցի դեպքում դրանք կարող են անմիջապես բեկանվել:
«Այս ամիս քաղաքապետը մեկնեց արձակուրդ, Երևանի մասին ՏԻՄ օրենքի 48-րդ հոդվածով քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը փոխարինեց քաղաքապետին իր բացակայության ժամանակ: Օրենքով այլ դեպք, քան քաղաքապետի առաջին տեղակալի կողմից քաղաքապետի լիազորություններ կատարելը, չի նախատեսվում: Այդ լիազորությունները կամ քաղաքապետի գիտությամբ և որոշմամբ, կամ այլ կերպ իրականացրեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը, որն ավելի քան 70 իրավական ակտ ընդունեց, քաղաքապետի որոշումներ, կարգադրություններ: Այդ գործընթացը սկսվեց դեռևս նոյեմբերի 4-ից: Նոյեմբերի 4-ին, եթե համապատասխան աշխատակիցները չփոխարինեին ամիս 4-ի քաղաքապետի որոշումների էջում տեղադրված հայտարարությունները, կտեսնեիք, որ մենք ունեցել ենք քաղաքապետի երեք դերակատար՝ քաղաքապետը, Հրաչյա Սարգսյանն ու Հայկ Սարգսյանը, երեք տարբեր պաշտոնյաներ այդ օրը հանդիսացել են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարներ: Հասկանալի է, որ խնդիրները տեխնիկական չեն: Ամիս 4-ով քաղաքապետը պետք է վերադառանար, չվերադարձավ, երկարաձգվեց արձակուրդը: Հարչյա Սարգսյանը ևս մեկնեց իր գործերով, Հայկ Սարգսյանն, ըստ էության ստանձնեց այդ լիազորությունները: Դեռևս պետք է պարզաբանվի, թե ինչպես է այդ փոխակերպումը տեղի ունեցել, որովհետև հստակ է եղել ձեր սահմանած ժամանակահատվածը ու դուք օրենքով սահմանված կարգով լիազորությունները թողել եք Հրաչյա Սարգսյանի վրա», - մանրամասնեց Դ.Խաժակյանը։
Նա նշեց, որ սա օրենքի կոպտագույն խախտում է, քաղաքապետարանում որևէ այլ պաշտոնյա, քան քաղաքապետն ու իր առաջին տեղակալը, իրավասու չունեն քաղաքապետի որոշումներ ստորագրելու, լիազորություններն իրականացնելու։
«Սա շատ վտանգավոր նախադեպ է, որովհետև այս իրավական ակտերը, ըստ էության, կարող են դառնալ առ ոչինչ, չեն բխում օրենքից», - ասաց Դ.Խաժակյանը՝ դիմելով իրավապահ մարմիններին։
Հայկ Մարությանի խորհրդականն ասաց, որ օրենքը չի կարգավորում այն դեպքերը, երբ ինչ-ինչ պատճառներով քաղաքապետի տեղակալը ևս կարող է բացակայել։
Քաղաքապետ Հայկ Մարությանըն ասաց, որ չի հասկանում, թե ինչու են նիստի օրակարգից շեղվում. «Եղբայր, գալիս եք, օրակարգի հետ կապ չունեցող հարցով ելույթ եք ունենում, առավել ևս, որ մենք դրա համար հատուկ ժամանակ էինք ունենալու»։
«Ես դիմում եմ դատախազությանը՝ Քրեական օրենսգրքի պաշտոնեական լիազորություններն անցնելը 309 հոդվածով քրեական գործ հարուցելու մասին, սա ընդունեք որպես հրապարակային հաղորդում հանցագործության մասին», - ասաց Դավիթ Խաժակյանը։
«Շնորհակալ եմ առնվազն ժպիտ պարգևելու համար, պարոն Խաժակյան։ Գնացինք առաջ», - արձագանքեց Հայկ Մարությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ