23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ռոբերտ Քոչարյանը Արցախի և Հայաստանի միասնականության խորհրդանիշն է». Շարմազանով

Քաղաքական, հասարական, մշակութային մի շարք գործիչներ հավաքվել էին մեկ հարկի տակ՝ մասնակցելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» հայերեն թարգմանությամբ ինքնակենսագրական գրքի շնորհանդեսին: Ներկա էին բազմաթիվ կուսակցությունների նախագահներ, այդ թվում՝ ՍԻՄ կուսակցության նախագահ ՀայկԲաբուխանյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը,«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Ինչես նաեւ ՀՀԿ-ականներ Էդուարդ ՇարմազանովըԿարինե Աճեմյանը, Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ականներ Հրանտ ՄարգարյանըԱրծվիկ ՄինասյանըԼիլիթ Գալստյանը, նախկին պատգամավորներՍտեփան Մարգարյանը, Արփինե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ռուբեն Հակոբյանը, Աղվան Վարդանյանը, Վոլոդյա Բադալյանը եւ այլք:

Իրավունքի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի հեղինակած գրքին՝ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ վեցերորդ գումարման փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ նշեց, որ այս գրքի հրապարակումը արդեն իսկ շատ կարեւոր իրադարձություն է, որովհետեւգրքում արցախյան հերոսամարտի ղեկավարներից մեկի՝ ՀՀ երկրորդ եւ Արցախի հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներն են պատմության վերաբերյալ՝ 1988-ից մինչեւ 2018 թվականը. «Ինձ համար, օրինակ, շատ կարեւոր է արցախյան էպոպեայի, արցախյան հերոսամարտի ժամանակաշրջանի, մեր հերոսների եւ առհասարակ, ազատագրության պատմության վերաբերյալ Ռեբերքտ Քոչարյանի գնահատականները: Բայց այսօրվա գրքի շնորհանդեսը միայն շնորհանդես չէ: Ես չեմ եկել  այստեղ, որպես գրքի շնորհանդեսի, եկել եմ նաեւ որպես աջակցության՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերևտ Քոչարյանի ազատության համար: Այսօր մեր ազգային խայտառակությունն է եւ ամոթը, երբ Արցախի հանրապետության առաջին նախագահը եւ ՀՀ երկրորդ նախագահը, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանն անազատության մեջ է: Մի մարդ, որին Վազգեն Սարգսյանն անվանել է Հայաստանի խորհրդանիշ: Վազգեն Սարգսյանը շատ դիպուկ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դերը եւ նրա կերպարը՝ ասելով, որ Ռոբերտ Քոչարյանն Արցախի եւ Հայաստանի միասնության խորհրդանիշն է: Եվ այսօր մեր իշխանություններն Արցախի եւ Հայաստանի միասնության խորհրդանիշին պահում են անազատության մեջ անհասկանալի եւ անհեթեթ մեղադրանքով: Ու այն դեպքում, երբ դատարանի վճիռ, որոշում չկա, որ նա մեղավոր է: Այն դեպքում, երբ իրավաբաններն ու փասատաբանները բազմաթիվ գնահատականներ են հնչեցնում: Այն դեպքում, երբ մենք՝ ՀՀԿ-ն, որպես քաղաքական կուսակցություն, հայտարարել ենք, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, երբ Արցախի նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կոչ են անում ազատ արձակել, բայց Ռոբերտ Քոչարյանն այսօր շարունակում է մնալ անազատության մեջ»:

Էդ. Շարմազանովն ընդգծեց, որ իր համար ցավալի է եւ վրդովվեցնող այն, որ  ամբողջ մի ժամանակաշրջանի պայքարի ղեկավարներից մեկը փոխանակ այսօր լինի ազատության մեջ եւ օժանդակի բոլորիս, քարը քարի վրա դնելով շենացնել Արցախն ու Հայաստանը, այսօր ապօրինաբար գտնվում է անազատության մեջ. «Ես դեմ եմ, երբ Հայաստանը բաժանում են հեղափոխական-հակահեղափոխականի, սեւերի եւ սպիտակների: Հոգեկան հիվանդությամբ են տառապում նրանք, ովքեր հայրենիքից բողոքում են: Ես չեմ ասում, Նժդեհն է ասել, եւ կրկնակի հոգեկան շեղումով են տառապում նրանք, ովքեր երկրի ներսում բաժանարար գծեր են քաշում: Ապրելով երկու թուրքական պետությունների մեջտեղում, լինելով քրիստոնեական օազիս  Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ՝ մենք իրավունք չունենք ներքին թշնամանք տածել, անձնական վենդետաներ  լուծել, անձնական վրեժխնդրության ունենալ: Այսօր Ռոբերտ Քոչարյանի օր առաջ ազատության մեջ լինելը մեզ համար կարեւորագույն հարց է: Ես, որպես ՀՀԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչ այստեղ եմ, որպեսզի նաեւ եւս մեկ անգամ մեր սատարումը հայտնեմ Ռոբերտ Քոչարյանի ազատության պայքարին: Այո՛, նա քաղաքական բանտարկյալ է, եւ այսօր միակ քաղաքական ուժը, որը հայտարարել է այդ մասին, Հանրապետականն է: Եվ մենք մեր քաղաքական պայքարով ամեն ինչ անելու ենք, որպեսզի ՀՀ-ում քաղաքական բանտարկյալներ չլինեն»:

Հրանտ Սարաֆյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ