Thursday, 28 03 2024
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց

Սա իրապես կյանքի ու մահվան պայքար էր․ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր սոցկայքի էջում շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ։

Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերում մեր կանոնավոր բանակի, աշխարհազորի, հոգևորականության, ամբողջ ժողովրդի դրսևորած քաջության, անձնազոհության և կամքի ուժի շնորհիվ պատմական շրջադարձային իրադարձություն տեղի ունեցավ. դարերի դադարից հետո հայոց բնօրրանի մի հատվածում վերականգնվեց հայոց պետականությունը: 1918թ․ մայիսի 28-ին ծնվեց Հայաստանի Հանրապետությունը` որպես իր ժամանակի համար բացառիկ ժողովրդավարական ու առաջադեմ պետություն:

Սա իրապես կյանքի ու մահվան պայքար էր, ազատությունն ընդդեմ բռնատիրության պայքար էր, Դավիթը Գողիաթի դեմ պայքար էր։ Կամ պետք է համախմբվածությամբ, կարգապահությամբ ու ուժերի գերլարումով հաղթեինք, կամ էլ թշնամու ծավալվող հորդաների զոհը դառնայինք և վերջականապես լքեինք պատմության թատերաբեմը, ինչպես բազում փառավոր, բայց ժամանակի մարտահրավերներին չդիմացած ժողովուրդներ։ Եվ 102 տարի առաջ մայիսյան այս օրերին մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ միասնական ենք, կենսունակ ենք, կարող ենք կռվել ու հաղթել և հարյուրամյակներ անց կրկին աշխարհի քաղաքական քարտեզի վրա արձանագրել Հայաստան անունը։

Առաջին հանրապետության վերելքն ու անկումը, անցած ճանապարհը կարևոր դասեր են ներկայի ու ապագայի սերունդների համար։ Դրանք ցույց են տալիս, որ որքան էլ մեծ է փորձությունը` պատերազմ, սով, համաճարակ, համաշխարհային անկայանություն, արտաքին ու ներքին թշնամիներ, մենք կարողանում ենք համախմբվել, կարողանում ենք պատասխանատու լինել մեր երկրի համար, կարողանում ենք հաղթահարել ցանկացած դժվարություն: Դա այդպես էր 1918 թվականի մայիսին, դա այդպես էր Արցախյան ազատամարտի ժամանակ, դա այդպես է այսօր։

Միաժամանակ, մայսիյան հերոսների պատգամն է մեզ, որ յուրքանչյուր օրը պետք է նվիրենք միասնական ջանքերով հայոց պետականության հետագա ամրապնդմանը, հզորացմանը և որևէ վայրկյան անգամ չկորցնենք զգոնությունը, երբևէ չվհատվենք ժամանակավոր խնդիրներից ու չհագենանք հաջողություններով, այլ շարունակաբար, քայլ առ քայլ կառուցենք մեր ու մեր երեխաների երազանքների երկիրը։

Շնորհավո՛ր մայիսի 28։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում