Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նիկոլ Փաշինյանի «ես»-ը պետք է «մենք»-ի փոխվի. Արամ Մանուկյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:

– Երևի գիտեք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է մեղադրող դատախազի կողմից դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը, իսկ դա կարծես էական հանգամանք է՝ դատելով լրատվամիջոցների և վերլուծաբանների արձագանքից: Ի՞նչ է փոխում այդ քայլը նախկին նախագահին վերաբերող գործում:

– Անշուշտ, կարևոր է: Մի քանի բան բացահայտվեց ինձ համար. նախ, որ այդ դատավորը գլուխն ազատեց, ինչ քայլ էլ աներ, իր բարձրացրած քարն ընկնելու էր իր ոտքին, պլստաց, խուսափեց, ասաց՝ ես այդ թնջուկի լուծմանը մեջ մասնակից չեմ, գնաց: Եվ երկրորդ՝ իրավական առումով նա ընդունեց դատախազների փաստարկը՝ մեղադրանքը, որ ինքը մասնակից է եղել այն փաստաթղթի ստեղծմանը, որի մասին խոսվում է՝ Ռոբերտ Քոչարյանի ազատման փաստաթղթի հեղինակն է: Ինքնաբացարկն այդ հիմքով էր: Բոլոր դեպքերում սա նշանակում է, որ Ռ. Քոչարյանի կողմից ճնշման այդ տարբերակն այս դատարանի վրա չաշխատեց:

– Այսինքն՝ երևույթն ինքնին պոզիտիվ է:

– Այո՛: Եթե դատավորն ընդունել է, որ եղել է Քոչարյանի ազատման փաստաթղթի հեղինակներից մեկը, դա արդեն փաստ է, որ եղել է ճնշում այն կողմից, և այն, որ նա հրաժարական տվեց, ես համարում եմ պոզիտիվ երևույթ:

– Դատավարությունը կվերսկսվի 2020թ. հունվարի 9-ից, և մեծ է հավանականությունը, որ կլինի միջնորդությունների նոր խմբաքանակ: Այդպես էլ պատկերացնո՞ւմ էիք, որ կլինի:

– Այո, իհարկե, կլինեն միջնորդություններ, նույն ռազմավարությունը շարունակվում է՝ ձգել, ձգել մինչև իրավիճակի փոփոխություն: Նրանց հույսը, այսպես ասած, պարտիզանական հարվածների միջոցով, վերնատնային ընդդիմադիր բաներ կազմակերպելով և տարբեր օղակներ, խողովակներ ու լրատվամիջոցներ օգտագործելով՝ խնդիրներ առաջացնելն է, ժամանակ շահելը, որպեսզի մոտեցնեն այն պահը, երբ իշխանությունները չեն ունենա անհրաժեշտ վստահություն, բարձր վարկանիշ և պատգամավորների անհրաժեշտ քանակ խորհրդարանում, և այդ ժամանակ կփորձեն միավորվել, անցնել հակահարձակման: Սա պետք է իշխանությունները հաշվի առնեն և պահպանեն իրենց հեղափոխական գործընթացը, պետք է ժողովրդի այն բարձր տոկոսին, որն իրենց դարձրել է իշխանություն, վերածեն իշխանական պոտենցիալի, ունենան վստահելի, օրենքի ազդեցությամբ աշխատող, ոչ թե ազդեցությունների տակ աշխատող դատարան, խորհրդարան, Սահմանադրական դատարան, մամուլ և այդ գործընթացը պետք է շարունակվի: Մասնավրապես ՍԴ-ի հետ կապված իմացանք, որ Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ընդունել է 2019թ. հռչակագիրը, որով նաև Հայաստանի իշխանությանը կոչ է անում շուտափույթ կազմավորել լեգիտիմ Սահմանադրական դատարան: Պարզ լեզվով ասած՝ հետևյալն է՝ էլ ինչ եք ուզում, որ միջազգային կառույցները ձեզ համար անեն, որ դուք ՍԴ հարցը լուծեք: Արդարադատության նախարարը ակնհայտ արձանագրում է ՍԴ ճգնաժամը: Եղբա՛յր, եթե այդ ճգնաժամը փաստ է, մեր ցանկություններից, կամքից, ճաշակից անդին կա ճգնաժամը, ուրեմն ո՞վ պետք է դա արձանագրի, այս պահին դեռևս իշխանությունը, մասնավորապես խորհրդարանը չի արձանագրել ՍԴ ճգնաժամը: Եթե չես դիագնոզել, չես ասել, որ կա այդ հիվանդությունը, ինչպե՞ս կարող ես բուժել:

– Այդ հիվանդությունը բուժելու համար առաջարկվում է վաղ կենսաթոշակի օրինագիծը:

– Եթե երկու հոգին ընդունեն, մյուսները՝ ոչ, դրանով կլուծվի՞ ՍԴ ճգնաժամը, ոչ:

– Կառավարությունն ասում է՝ չենք կարող չօգտվել այդ մարդասիրական տարբերակն առաջարկելուց:

– Մինչև այս տարբերակը կիրառեն, հետո արդարադատություն իրականացնեն, հետո այս ամենը անցումային արդարադատության մեջ տեղավորեն, գնացքը կգնա, ռեյտինգը, բնականաբար, իջնելու է, ով էլ լինի իշխանության, նրա վարկանիշը աստիճանաբար իջնում է, առավել ևս 700 000 աղքատ քաղաքացի ունեցող երկրում, սա կախված չէ Փաշինյանից, նրա խելքից, ունակություններից, թիմից, ցանկացած իշանություն տարիների ընթացքում կորցնում է իր ռեյտինգը: Բայց եկեք արձանագրենք, որ այսօր այս իշխանությունը բացի ռեյտինգից, ուրիշ բան չունի. չունի ռազմավարություն, ունի խորհրդարան, որի անդամները խարխուլ իդեոլոգիայի կրողներ են, և այս թիմի բագաժը, կառուցվածքը ինստիտուցիոնալ չէ: Բոլորը գիտեն, որ այսօրվա իշխանությունների հիմնական թերությունն այն է, որ իշխանությունը բրգաձև չէ, դիվերսիֆիկացված չէ, Նիկոլի իշխանությունը չի իջնում երկրորդ, երրորդ, չորրորդ շերտ: Պետք է բուրգ լինի, որ ամենաբացասական սցենարի դեպքում, երբ Փաշինյանը հրաժարական տա, հիվանդանա կամ ինչ-որ բան լինի, ո՞վ է լինելու երկրորդը, երրորդը, որ նրա իշխանությունը պետք է պահի և կատարի ժողովրդի տված «նակազը»՝ իշխանություն ենք տվել խնդիրները լուծելու, այդ խնդիրները պետք է լուծվեն… Իշխանափոխությունն ինչպե՞ս եղավ. ցանցային պայքար գնաց, նախկին իշխանությունները չկարողացան դեմն առնել: Իսկ այն դեպքում, երբ մի հոգի է որոշումներ կայացնում և ինքն է բուրգի մենակ և միայնակ գլուխը, այս իշխանությունը լուրջ վտանգների է ենթակա… Պետք է տարբեր ոլորտների կառավարումը վստահել տարբեր մարդկանց: Ն. Փաշինյանի «ես»-ը պետք է «մենք»-ի փոխվի:

– Խորհրդարանը այդ «մենքը» չի՞ արտահայտում:

– Ես ուզում եմ, որ այս խորհրդարանը հաջողի, բայց այն նվիրվածությունը, այն ամուր, կարծր գաղափարական հենքը, որ անհրաժեշտ է, չկա… Ես խեղճանում եմ, երբ պատգամավորը հայտարարում է՝ մենք չէ, որ պետք է լինենք այս իշխանության հենարանը: Տխրելու բան է… Իշխանական ինստիտուտ, որը ներդաշնակ է իրար հետ, չկա… Այսօրվա իշխանության թիմը չունի համակարգային մտածողություն, համակարգային արժեքներ կրող անհատներ, չունեն ինստիտուցիոնալ կառույցներ: Ես այսօր իրենց փոխարեն կգնայի թիմը ամրացնելուն, իշխանությունն ուժեղացնելուն…

– Ուժեղացնել ասելով՝ կոնկրետ ինչ-որ գործընթա՞ց եք պատկերացնում՝ կադրերին փոխել, վերանայել խորհրդարանի կազմը…

– Ձեր ասած բոլոր գործիքներն աշխատող են: Սեփական թիմը կարգավորել, վստահելիներին տալ լիազորություններ: Ուժեղ է, կայացած է այն ղեկավարը, որն ամենաքիչն է աշխատում, աշխատեցնում է սեփական թիմին: Նիկոլ Փաշինյանը և՛ ծխախոտի, և՛ քաղաքապետի, և՛ բոլոր հարցերի պատասխաններն իր վրա է վերցրել, այդպես չի կարելի իշխանություն պահել: Էլ չեմ ասում, որ մտնում է այնպիսի բաների տակ, որ մենք դրա համար քննադատել ենք Ս. Սարգսյանին, Ռ. Քոչարյանին, հիմա ինքն էլ մտել է պատմությունը սրբագրելու անշնորհակալ դաշտ, ասում են՝ ստուգենք 96թ. ընտրությունները, հիմա ավելի առաջ են գնացել 91թ. ընտրությունները: Բոլոր անցած իրադարձությունները քննեք ծայրից ծայր՝ սկսած 91-ից:

– Այսինքն՝ դուք այդ արտահայտությունից չեք նեղսրտում:

– Չէ: Ես խեղճանում էի, երբ դաշնակցական նախարարները կամ դասագիրք գրողները կեղծում էին պատմությունը, ես գիտեի, որ դիտավորյալ են անում՝ կեղծում են անկախական շարժումը, ղարաբաղյան ազատագրական շարժումը, բայց հիմա, որ այս իշխանություններն են նույն սխալները թույլ տալիս, ես ավելի եմ խեղճանում, ո՞ւմ դեմ պայքարեմ: Իհարկե, ինձ համար մեր երկրի շահը բարձր է ամեն ինչից:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում