1607 դիտում
13:45 15-08-2020
Մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման ծրագրի մեկնարկը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2020թ. վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով՝ 2020թ. օգոստոսի 25-ից հոկտեմբերի 23-ը:
Վերապատրաստումն ընթանալու է «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի մշակած տարբերակված հետևյալ 6 ծրագրով՝ Ուսուցում մանկապարտեզում, Ուսուցում մեկօրյա դպրոցում, Տարրական ուսուցում, Հայոց լեզվի և գրականության դասավանդում, Լրացուցիչ կրթության և ազգային դաստիարակության կազմակերպում, Հայոց պատմության և մշակույթի պատմության դասավանդում:
Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն համապատասխան վկայագրեր, որոնք կառաքվեն մասնակցիների փոստային հասցեներին:
Նմանատիպ նյութեր
1353 դիտում
18:37 22-07-2021
Հուլիսի 22-ից մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով
595 դիտում
16:54 30-06-2014
Մեկնարկել է հայրենիքում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
1410 դիտում
22:07 26-07-2019
Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի մասնակիցները հավաստագրեր են ստացել
Այս բաժնից
418 դիտում
20:40 19-04-2024
Վեհափառը քննարկել է բռնահանված արցախցիների առջև ծառացած մարտահրավերները
643 դիտում
20:27 19-04-2024
Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ Կոնջորյան
481 դիտում
20:15 19-04-2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար