Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ուզում եմ իմ լուման ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում. Խոակին Կապարոս

Ուզում եմ իմ լուման ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում. Խոակին 
Կապարոս

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը խանդավառված է նոր աշխատանքով` ազգային ընտրանին գլխավորելու մարտահրավերով:

«Դրական զգացողություններ ունեմ և ուրախ եմ, որ Հայաստանում եմ: Այստեղ ինձ շատ լավ ընդունեցին: Խանդավառված եմ Հայաստանում աշխատելու կապակցությամբ: Ուզում եմ իմ լուման ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ասել է Կապարոսը:

Նա շեշետել է, որ Հայաստանի հավաքականը գլխավորելու որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով, որ այստեղ են աշխատում Խինես Մելենդեսը և Անտոնիո Ֆլորեսը: «Նրանք իմ ուսուցիչներն են եղել: Բայց ինձ առաջին հերթին հետաքրքրեցին այն ծրագրերը, որոնք ունի ֆեդերացիայի նոր ղեկավարությունը: Երբ առաջին անգամ հանդիպեցի և խոսեցի ֆեդերացիայի նախագահի հետ, հասկացա, որ նա լուրջ ծրագրեր ունի»,-շեշտել է նա:

Անդրադառնալով այն փաստին, որ երբեք չի մարզել հավաքականներ, իսպանացի մասնագետը նշել է, որ թեպետ մինչև այս աշխատել է միայն ակումբներում, բայց շատ լավ պատկերացնում է ազգային հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքի առանձնահատկությունները:

«Ցանկացած մարզչի համար իդեալական կլիներ ունենալ շատ ֆուտբոլիստներ և հարմարեցնել նրանց իր գաղափարներին, տակտիկական մտահղացումներին: Սակայն մարզիչն ընտրում է իր մարտավարությունը` հաշվի առնելով ձեռքի տակ եղած ֆուտբոլիստներին: Շատ կարևոր է նաև լավ մթնոլորտ ստեղծելը: Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ լինելով հավաքականի ֆուտբոլիստ՝ ինքն ընտրյալ է և մեծ պատասխանատվություն է կրում»,-ասել է նա:

Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։ Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկ»-ում, «Դեպորտիվո»-ում և հատկապես «Սևիլիա»-ում մարզչական աշխատանքով: «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է: 2019 թվականին Կապարոսը պարգևատրվել է Սևիլիա նահանգի Ոսկե մեդալով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]